03.03.2011

Կան մարդիկ

   Կան մարդիկ, ում հետ մենք շփվում ենք ամեն օր, ու կան մարդիկ, ովքեր գալիս են ու մեր կյանքի կողքով անցնում:
   Կան մարդիկ, ովքեր գալիս են ու մեր կյանքի կողքով անցնում ու մեզ ավելի հարազատ են, քան նրանք, ովքեր մեր կողքին են:
   Կան մարդիկ, ովքեր մեր կեղքին են, բայց իրենց կողքին մենք միայնակ ենք:
   Կան մարդիկ, ում կողքին մենք միայնակ ենք, բայց առանց իրենց էլ անկարող ենք ապրել:
   Կան մարդիկ, առանց ում մենք անկարող ենք ապրել, ուստի հանդուրժում ենք նրանց:
   Կան մարդիկ, ում մենք հանդուրժում ենք ու սկսում ընդունել իրենց բոլոր թերություններով:
   Կան մարդիկ, ում մենք հանդուրժում ենք ու սկսում ընդունել իրնց բոլոր թերություններով, ու շփվում ենք իրենց հետ ամեն օր:
Բայց և հիշենք, որ կան մարդիկ, ում հետ մենք չենք շփվում ամեն օր, նրանք գալիս են ու մեր կյանքի կողքով անցնում, բայց մեզ ավելի հարազատ են, քան մեր կողքի մարդիկ, այն մարդիկ, ում կողքին մենք միայնակ ենք, բայց և առանց իրենց անկարող ենք ապրել: Հենց դրա համար է, որ մենք իրենց հանդուրժում ենք ու սկսում ընդունել իրենց բոլոր թերություններով, ուստիև` շփվում ենք իրենց հետ ամեն օր:
   Ես սիրում եմ քեզ` դու եկար ու անցար իմ կյանքի կողքով, բայց դու իմ հարազատն ես, դու իմ կողքին ես, երբ ես միայնակ եմ, ես սիրում քեզ քո թերությունների համար: Ուզում եմ քեզ հետ շփվել ամեն օր; Բայց չէ...Չեմ ուզում....դու այդ դեպքում կդադարես լինել այն մարդկանցից, ովքեր գալիս են ու մեր կյանքի կողքով անցնում...Ես քեզ հետ եմ, Ա........
   

26.02.2011

Ես ազատություն եմ քարոզում

   Չէ, ինձ իմ սիրելի Նալբանդյանի տեղը չեմ դրել, բայց տենց մի բան:
   Մարդիկ, ընկերներ, ոչ այնքան ընկերներ, բոլոր, ազատ եք դուք, հասկանում եք, թե չէ?Դուք ազատ եք անել այն, ինչ ուզում եք, ու չանել այն, ինչ չեք ուզում:
   Եթե մի օր առավոտյան զգում եք, որ հավես չունեք դասի գնալու, մի գնացեք. դուք ազատ եք:
   Եթե ուզում եք ամռանը զեղչերից հետո  նոր գնած երկարաճիտ կոշիկները հագնել, անգամ եթե շորերին համապատասխան չեն, հագեք ու ձեզ լավ զգացեք. դուք իրոք ազատ եք: Մի վախեցեք քննադատվելուց. քննադատելն էլ դիմացինի ազատության սահմաններում է:
   Եթե ձեզ չի բավարարում այն կրթությունը, որը ստանում եք, այն դասախոսներն, ովքեր դասավանդում են, փոխեք բուհն ու դասախոսներին, մի խուսափեք` վախենալով, որ ձեզ հետ "կթարսվեն", դուք ազատ եք ձեր կրթության հարցում:
   Եթե դուք փնտրում եք աշխատանք, բայց իրականում դա անում եք, որովհետև չուրս կողմը բոլորը դա են քարոզում ու աշխատանքացավով են տառապում, իսկ դուք իրականում ապահովված եք, ունեք լիքը անելիք ու երջանիկ եք, շարունակեք այդպիսին լինել: Միշտ չէ, որ շրջապատը ձեզ օգնում է հասնել ձեր ազատությանը:
   Եթե ձեզ հաճույք է պատճառում մեր հայկական հիմար ինտերնետ-կապով դանդաղ կինո բեռնելը, մինչդեռ կարելի է գոնե վարձույթի սրահից դիսկը վերցնել ու նայել, տանջեք ձեր համակարգիչն ու հասեք ձեր ուզածին:
   Ազատ եղեք, քանի դեռ կարող եք, չէ որ գալիս է ժամանակ, երբ մենք ինչ-որ չափով դադարում ենք ազատ լինել, ավելի ճիշտ` փոխվում է ազատության մեր ընկալումը. վստահ եմ` հասկացաք ինչը նկատի ունեմ:
  Մեկ էլ մի մոռացեք, որ ամեն մեկի ազատությունը սահմանափակվում է այնտեղ, որտեղ սկսում է մյուսի ազատությունը, ուստի նպաստեք միմյանց ազատ լինելուն:

Հ.Գ. Եթե ձեզ թվում է, որ այն 1 րոպեն, որ կորցրիք այս նյութը կարդալով, ափսոս էր, դուք ազատ եք գրել մեկնաբանություն ու ինձ հետ կիսվել ազատության ձեր ընկալմամբ;

   

22.02.2011

Գնաճ, գնաճ մինչև վերջ

   Ամենահամեստ հաշվարկներով վերջին տարիների ընթացքում գնաճը մեր երկրում տարեկան 9-11 տոկոս է կազմել, ու այդ ինֆլյացիան շարունակում է դեգրադացնել մեր կենցաղը: Սակայն, հավանաբար այս միտումը ժամանակին բոյկոտելով` հասարակությանը չէինք հանգեցնի տնտեսության այսօրվա հետճգնաժամային նախաճգնաժային ճգնաժամին: Բայց այդ որ հայկական ավանդական ընտանիքը կդիմանար առանց մսամթերքի ու կաթնամթերքի թեկուզ մեկ շաբաթ...անգամ հետագայում նշված  և մյուս մթերքները "խելքին մոտ" գներով ձեռք բերելու հույս-հավատ-մուրազով:
   Ու ոչ ոք սրան-նրան բողոքելուց բացի ոչինչ չձեռնարկեց:
   Ու որ ոք իր ստամոքսն ու հետևաբար` գրպանը չխնայեց:
   Ու ոչ ոք բեռնաթափման մեկ շաբաթ չհայտարարեց:
   Եվ արդյունքում առաջվա 260-ի փոխարեն այժմ 580 դրամով խտացրած կաթ, առաջվա 1000-ի փոխարեն այժմ 2800 դրամով տավարի միս գնելով, և 1200-ի փոխարեն այժմ 2800 դրամեվ Կալինինոյի, իսկ ավելի հաճախ` Աշտարակի ու Սիսիանի պանիր ուտելով ապրում ենք: Ու չենք էլ դժգոհում. վստահ եմ, բոլորիդ սեղաններին էլ անհրաժեշտ մթերքներն առկա են, հատկապես տոն օրերին: Բա ոնց? Բա 1400 դրամով խնձոր ու 350 դրամով խառը կանաչու մասունքներ չհրամցնենք մեր հյուրերին?
  Գնաճի պատճառները չենք էլ փորձում բացահայտել: Մեր ուղեղին դա հասկանալի չէ: Իսկ հետևանքները չենք էլ փորձում կանխագուշակել: Առանց գուշակությունների էլ պարզ է, ամեն անգամ երբ երկրում 20 տոկոսանոց գնաճ գրանցվի, աշխատավարձները պիտի 10 տոկոսով բարձրացվեն: Բա հավասարակշռություն չլինի երկրում? Բա պետբյուջեն չհարստանա?
   Ու ամենատարօրինակն այն է, որ մենք ոչ միայն հանդուրժել, այլ արդեն համակերպվել ու ընդունել ենք այդ քաղաքականությունը` բյուջեն հարստացնելու մեզ անհասկանալի տրամաբանության վրա հիմնված այդ նախագիծը: 

   Որոնք են գնաճի իրական հետևանքները?
   Առաջվանից ավելի դատարկ սառնարանները խանութներում ու ավելի լիքը սառնարանները մեր տներում...Տաքսու ծառայություններում մեքենաների պակասը և դրանց ու սեփական մեքենաների ավելացումը մեր բակերում... Ու այն վախը, որով ես խանութ եմ մտնում ամեն կիրակի. բա որ վրայովս անցնեն ու վերջին թառափը քթիս տակից տանեն....


հոդվածը ներկայացնում եմ առանց խմբագրության. գրվել է 5 րոպեում, երեկ, դասի ժամանակ...





19.02.2011

"Հերոս" վարորդը

Միշտ տաքսիներից օգտվելուց հետո ահագին մտածելու բան եմ ունենում. այսօր էլ բացառություն չէր:
 Բնավորությանս համաձայն` տաքսի նստելուն պես սկսեցի մամայի հետ այսօրվա օրս քննարկել, պատմում էի` ինչ եղավ, ոնց ու ինչու եղավ, ով եկավ, ինչ ասաց...ու առաջին դադրի ժամանկ էլ, երբ մտոերս էի հավաքում հաջորդ "հարձակման" համար, վարորդը հարցրեց, թե ես միակ երեխան եմ արդյոք: Մենք էլ առանց երկար մտածելու ասացինք, որ հա: Ասաց, որ դա ակնհայտ է իմ ձայնից, խոսելաոճից, երանգից և այլն: Բնականաբար մանրամասն տեղեկացավ իմ կրթության ու զբաղմունքի մասին, ու չվարանեց իր հերթին մեզ հետ անկեղծալ:
   Երանի` նա դա չաներ...Ես հիմա այսքան դատարկություն չէի զգա: 
   Մարդը 7 երեխա ունի, ունի վարորդի` դժվար, քիչ վարձատրվող ու շառի բուն աշխատանք, մեկ թոռ, կին, երեք փոքր սենյակներով մի խեղճ տուն ու...աջ ձեռքի մատնեմատի արծաթե մատանին..ու ունի ճիշտ մտածելակերպ ու աննկարագրելի դրական, հանգստացնող էներգետիկա... 
  Ու մի պահ զարմանում եմ` ոնց են այդպիսի մարդիկ մեր սայաթնովայիգեղացիների  հետ նույն օդը շնչում, ապրում այս երկրում: 
  Այդ մարդը խոսում էր, իսկ ես ապուշ կտրած լսում, այնքան էի ազդվել, որ անգամ մեր տան փողոցի կողքով անցանք...Բայց դա չէր կարևորը...Կարևորն այն էր, որ այդ մարդը 7 երեխայի հայր էր, ու բոլորն էլ կրթություն ստացած.մեծ դուստրը բժշկական համալսարանն էր ավարտել, իսկ փոքր երեխաները-զույգերը դպրոցում են սովորում, ինքն էլ նախկին լրագրող, իսկ կրթությամբ մաթեմատիկ մարդ էր, ով Ղափաբաղի պատորազմի կրկնակի հերոս է: 
  Չմոռացավ հրաժեշտ տալիս թեքվել, ուշադիր նայել իմ` զարմանքից ապշած աչքերի մեջ ու կարծես պատվիրելով ասել. "Բալես, միշտ ըտենց կմնաս... Միշտ ուժեղ...Դուխտ չքցես երփեք, բալես..."
  Ու այդ պատկառելի մարդը հազիվ ծայրը ծայրին էր հասցնում..Ու այդ հանճարեղ մարդը սեփական առողջության հաշվին կերակրում ու տաքացնում էր իր մեծ ու համերաշխ, սիրառատ ու ընկերասեր ընտանիքը...Ու այդ երևելի մարդը մինչ այժմ իմ հանդիպած ամենահարուստ մարդն է...

13.02.2011

Հեփի Սենթ Վելընթայնզ

   Էլի ես ապուշ տոնը... Թե ինչի են հայերը մի քանի օր առաջ կամ հետո նշվող Սուրբ Սարգիսի տոնն անտեսում ու Սենթ Վելընթայնզի օրն իրար սիրում, չեմ հասկանում:
   Ես քեզ միշտ եմ սիրում...անգամ Սենթ Մարքս-ին էլ...բայց դա մի կողմ
   Վաղը նույն զզվելի դորջարական սենթն ա լինելու, էլի անկապ նվերներ, էլի հատիկով վարդի բիզնես, էլի սրտիկ-տրամադրություն...ու էլի ոչ մի սրճարանում մի հոգու տեղ անգամ չի գտնվի...
   Էլի կարմիր սրտիկով սպիտակ արջուկների ու սրտիկ-կոնֆետների գերավաճառ կլինի, էլի կարմիր տոպրակների պակաս կլինի, էլի երեկոյան լիքը ամբախ-զամբախ գեղացիներ կլինեն, էլի անճաշակ մասսան կգնա Յամ, որովհետև ուրիշ տեղ չի լինի, էլի Տաշիր կլցվեն Լոռի-Փամբակի զարգցածները, ու էլի փետրվարի 14 կլինի...
  Էլի հիմար սիրահարվածներին կթվա, թե վաղվա օրով իրանց մի տարվա "սիրո պարտքը" կատարեցին, և այլ օրերի նվեր ու ջերմ խոսքեր շռյլելը պաևտադիր չէ..մենակ վաղն ու վերջ.մի տարի ազատ են...
  Լավ կլինի, էլի լավ կլինի, մեկ ա ամեն տարի նույն բանն ա
  Հեփի Սենթ Վելընթայնզ

12.02.2011

Հիշիր ինձ...կամ մի հիշիր

  Այսօր հավաքվել էինք քրոջս տան խոհանոցում ու խոսում էին դեսից-դենից, մեկ էլ մի միտք հնչեց, որը սթափեցրեց սովորական միապաղաղ խոսակցություններից ընդարմացած գիտակցությունս. ներկաներից մեկն ասաց. " Նենց երջանիկ եմ, որ մամաս հիշողությունը կորցրել ա լրիվ: Իրա համար տենց ավելի լավ ա":
  Այ քեզ բան....մարդն անառողջ ա, ու դա ԼԱՎ ա? Հա, շատ էլ լավ ա:
  Մեզանից որ մեկը այնքան համարձակություն կունենա պնդելու, թե չկա այնպիսի բան, որ ուզենա իր հիշողությունից ջնջել?
   Ես- փաս...
   Շատ բան կջնջեի իմ հիշողությունից, չնայած միշտ ասում եմ, որ գոհ եմ իմ ապրած անգամ դժվար պահերից ու այն բոլոր բարդություններից, որոնք հաղթահարել ու կոփվել եմ: Կջնջեի իմ կորուստները: Կջնջեի իմ վիրավորանքները: Կջնջեի ոմանց...
  Մի լավ ֆիլմ կա այս թեմայով. պաշտում եմ "The eternal sunshine of spotless mind"-ը: Որ պատահի, անպայման դիտեք, Ջիմ Քերին ու Քեյթ Ուինսլեթն էլ բավականին հաջող խաղ են ցուցադրում: Ամբողջ ֆիլմի ընթացքում նրանք "պարբերաբար" ջնջում են միմյանց իրենց հիշողություններից, իսկ վերջում...դիտեք, չեք փոշմանի...
   Բայց արդյոք, եթե հնարավորություն ունենայի, իրոք կնջեի ինչ-որ իրադարձություններ կամ ինչ-որ մարդկանց իմ հիշողությունից? Իսկ դուք դա կանեիք?
   Երևի մենք հենց այսպես ենք ստեղծված, որ ցանկանանք անել մի բան ու չկարողանանք, իսկ կարողանալու դեպքում էլ` չանենք: Ու միշտ մտածում ենք անհաս բաների մասին երազանքով, ու ինքներս ենք սահմանում դրանց` հասանելի կամ անհաս լինելը: Ու հաճախ ցանկանում ենք ավելին, ու անում ենք նվազագույնը` անկեղծ հավատալով որ դա մեր հնարավորությունների առավելագույնն է.
  Եթե ես հնարավորություն ունենայի, ես կջնջեի այսօրվա խոսակցությունը ու դրանից հետո ինձ անհանգստացնեղ մտքերը իմ հիշողությունից...կամ չէի ջնջի..չգիտեմ...դուք հաստատ գիտեք?,....

09.02.2011

Այնուամենայնիվ, դառը ճշմարտություն, այլ ոչ թե քաղցր սուտ

   Երբ ստիպված եմ ընտրություն կատարել դառը ճշմարտության և քաղցր ստի միջև այն եմ զգում, երբ ընտրություն եմ կատարում էմփիրեյական ու բյութիֆայական ռոքի ու հայկական ավանդական ռաբիզի միջև. այսինքն` ընտրությունը վաղուց կատարել եմ, այն է` նախընտրում եմ երկու պարագայում էլ առաջինը, բայց ստիպված եմ ընդունել, ասեմ ավելին` համակերպվել երկրորդին: Հետո էլ ասում եմ, թե ամեն մարդ ինքն է ընտրում իր ճիշտն ու սխալը: Բայց դե մարդն էլ հասարակական էակ է, և ստիպված է հաշվի նստել մյուսների հետ, մյուսներն էլ հաճախ ճիշտ ուղին թողած սխալի հետևից են վազում:
  Ու ինչի եմ ես բախվում արդյունքում? Կա երկու փաստ. սիրում եմ, ընդունում եմ, ճիշտ եմ համարում մեկը, բայց ճար չունեմ, միշտ չէ, որ ես եմ որոշում իմ` սեփական սկզբունքերին հետևելը: Ու այնքան ցավալի է դա ընդունելը: Ու այնքան եմ ուզում մի պահ բարձր սուլել ու ասել. "ՄԱՐԴԻԿ, ՍԹԱՓՎԵՔ, ՄԻ ԽԱԲԵՔ ԻՐԱՐ, և վերջիվերջո, ՈՐԱԿՅԱԼ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ԼՍԵՔ": Ու ինձ ոչ ոք չի կանգնեցնի....բացի ինձանից,,իսկ ես միշտ ինքս ինձ սանձում եմ...որ հասարակությունն ինձ ընդունի...մարդը հասարակական էակ է...