12.03.2014

Մեր տեղում լինելու մասին

Szekely Bertalan, Woman Stretching
Միշտ ասում եմ՝ կարևորը կյանքից գոհ մնաք: Իսկ մենք կյանքից գոհ ենք, երբ մեր տեղում ենք: Շատ ծեծված արտահայտություն է, բայց ներդաշնակությունը պիտի միշտ նպատակակետ լինի:
Երբ մեր տեղում ենք, վայելում ենք աշխատանքն ու դասերը, տնային գործերն ու անձնական խնդիրների մասին խոսակցությունները:
Երբ կորցնում ենք մեր տեղը,  կարծեսանընդհատ ինքներս մեր հետևից ընկած լինենք: Վազում ենք, չգիտեմ, թե ուր: Սպասում ենք, չգիտեմ թե ինչի: Խաբում ենք, չգիտեմ թե ում: Երբ մարդ գտնում է իրենը, ուղղակի հանդարտվում է, գոհանում ու երջանիկ լինում: Իսկ երջանիկները չեն կոպտում, չեն խաբում, չեն վախենում ոչ մեկից ու ոչնչից: Գուցե դա այդքան էլ լավ չէ: 
Երբ քո տեղում ես, քո կյանքով ես ապրում, քեզնով ես ապրում, քո առաջընթացով ես ապրում: Երբ քո տեղում ես, հասկանում ես, որ քոնն ամենալավն է: Միշտ: Ամեն ինչ: Բոլորը:
Երբ քո տեղում ես, սկսում ես պահով ապրել.. ու ոչ թե որովհետև մի մորուքավոր իմաստուն կամ քեզ համար կարևոր անձ է գլխիդ ճառ կարդացել, այլ ուղղակի որովհետև դա է միակ ձևը քեզ համար: Ու վայելում ես կյանքդ՝ հաստատ իմանալով, որ ամեն ինչ միայն ավելի ու ավելի լավ է լինելու:
Երբ մեր տեղում ենք, կյանքից գոհ ենք: