12.02.2011

Հիշիր ինձ...կամ մի հիշիր

  Այսօր հավաքվել էինք քրոջս տան խոհանոցում ու խոսում էին դեսից-դենից, մեկ էլ մի միտք հնչեց, որը սթափեցրեց սովորական միապաղաղ խոսակցություններից ընդարմացած գիտակցությունս. ներկաներից մեկն ասաց. " Նենց երջանիկ եմ, որ մամաս հիշողությունը կորցրել ա լրիվ: Իրա համար տենց ավելի լավ ա":
  Այ քեզ բան....մարդն անառողջ ա, ու դա ԼԱՎ ա? Հա, շատ էլ լավ ա:
  Մեզանից որ մեկը այնքան համարձակություն կունենա պնդելու, թե չկա այնպիսի բան, որ ուզենա իր հիշողությունից ջնջել?
   Ես- փաս...
   Շատ բան կջնջեի իմ հիշողությունից, չնայած միշտ ասում եմ, որ գոհ եմ իմ ապրած անգամ դժվար պահերից ու այն բոլոր բարդություններից, որոնք հաղթահարել ու կոփվել եմ: Կջնջեի իմ կորուստները: Կջնջեի իմ վիրավորանքները: Կջնջեի ոմանց...
  Մի լավ ֆիլմ կա այս թեմայով. պաշտում եմ "The eternal sunshine of spotless mind"-ը: Որ պատահի, անպայման դիտեք, Ջիմ Քերին ու Քեյթ Ուինսլեթն էլ բավականին հաջող խաղ են ցուցադրում: Ամբողջ ֆիլմի ընթացքում նրանք "պարբերաբար" ջնջում են միմյանց իրենց հիշողություններից, իսկ վերջում...դիտեք, չեք փոշմանի...
   Բայց արդյոք, եթե հնարավորություն ունենայի, իրոք կնջեի ինչ-որ իրադարձություններ կամ ինչ-որ մարդկանց իմ հիշողությունից? Իսկ դուք դա կանեիք?
   Երևի մենք հենց այսպես ենք ստեղծված, որ ցանկանանք անել մի բան ու չկարողանանք, իսկ կարողանալու դեպքում էլ` չանենք: Ու միշտ մտածում ենք անհաս բաների մասին երազանքով, ու ինքներս ենք սահմանում դրանց` հասանելի կամ անհաս լինելը: Ու հաճախ ցանկանում ենք ավելին, ու անում ենք նվազագույնը` անկեղծ հավատալով որ դա մեր հնարավորությունների առավելագույնն է.
  Եթե ես հնարավորություն ունենայի, ես կջնջեի այսօրվա խոսակցությունը ու դրանից հետո ինձ անհանգստացնեղ մտքերը իմ հիշողությունից...կամ չէի ջնջի..չգիտեմ...դուք հաստատ գիտեք?,....

1 комментарий:

  1. ինքդ քո հարցին պատասխանեցիր.... ես ՀԱՍՏԱՏ չէի ջնջի.. նույնիսկ վիրավորանքն ու կորուստի ցավը.... չնայած երբեմն թվում է, գժվում եմ, չեմ դիմանա էլ.. բայց դիմանում եմ.. մարդիկ դիմացկուն են... ու ավելի, քան նրանց թվում ա...

    ОтветитьУдалить