Էլի ես ապուշ տոնը... Թե ինչի են հայերը մի քանի օր առաջ կամ հետո նշվող Սուրբ Սարգիսի տոնն անտեսում ու Սենթ Վելընթայնզի օրն իրար սիրում, չեմ հասկանում:
Ես քեզ միշտ եմ սիրում...անգամ Սենթ Մարքս-ին էլ...բայց դա մի կողմ
Վաղը նույն զզվելի դորջարական սենթն ա լինելու, էլի անկապ նվերներ, էլի հատիկով վարդի բիզնես, էլի սրտիկ-տրամադրություն...ու էլի ոչ մի սրճարանում մի հոգու տեղ անգամ չի գտնվի...
Էլի կարմիր սրտիկով սպիտակ արջուկների ու սրտիկ-կոնֆետների գերավաճառ կլինի, էլի կարմիր տոպրակների պակաս կլինի, էլի երեկոյան լիքը ամբախ-զամբախ գեղացիներ կլինեն, էլի անճաշակ մասսան կգնա Յամ, որովհետև ուրիշ տեղ չի լինի, էլի Տաշիր կլցվեն Լոռի-Փամբակի զարգցածները, ու էլի փետրվարի 14 կլինի...
Էլի հիմար սիրահարվածներին կթվա, թե վաղվա օրով իրանց մի տարվա "սիրո պարտքը" կատարեցին, և այլ օրերի նվեր ու ջերմ խոսքեր շռյլելը պաևտադիր չէ..մենակ վաղն ու վերջ.մի տարի ազատ են...
Լավ կլինի, էլի լավ կլինի, մեկ ա ամեն տարի նույն բանն ա
Հեփի Սենթ Վելընթայնզ
Աաաաաան, դու էլ?? լավ էլիիի... ես ինքս ՇԱՏ եմ սիրում Սբ. Սարգսի տոնը.. ու հիոշւմ ես, անցյալ տարի ես որ նվեր էի առնում հենց էդ տոնի հետ կապված, դու էլ էիր էդտեղ))))) ու համաձայն եմ, որ նշել "Սենթ Վելընթայն" մեր օտարամոլության դրսևորումներից ա.. բայց պետք չի էդքան քննադատել նրանց, ովքեր ԳՈՆԵ էդ օրը փորձում են մի սիրուն բան անել.. կամ չունի ինչքանով ա ստացվում... էդ մարդու մտահորիզոնն էլ դորդջարի ա հերիքում ու մի հատիկ կարմիր վարդի... ինչ արած...
ОтветитьУдалить