20.04.2026
Out of control
Being the A-student I have always been, unable to monotask, exemplary at meeting deadlines far before they arrive, I have been addicted to control all my life, cause how was I supposed to manage all my errands, jobs, lessons, meetings otherwise. I used to think, and maybe still do, that my high level of responsibility and control are my key to success both in academic and personal lives.
And yet, with pregnancy came a relief, an ease, an intrinsic trust towards the universe and God's timing. I had read and heard about new moms becoming obsessed with worries, and maybe this will still hit me, but as for now, I am letting go of control - one step at a time, little by little. Maybe it is the influence of hormones, or Mel Robbins teaching us to "let them", but there is so much calmness and harmony in letting go of control, eliminating reasons to worry.
I hope this feeling stays for good, becasue it feels safe and relaxed.
31.03.2026
Թույլ տալու մասին
Մենք ունենք այն, ինչ ուզում ենք, այն, ինչ ընտրել ենք, այն, ինչ չենք հերքել, այն, ինչ թույլ ենք տվել։
Հեշտ չէ վերցնել պատասխանատվություն ընդունելու համար, որ սեփական կյանքի բացթողումները թույլ ենք տվել։ Թույլ ենք տվել մեզ լինել թույլ, թույլ ենք տվել մեզ, որ մեզ անարգեն, ու հետո ինքներս ենք նեղացել, որ մեզ չեն հարգել, որ մեզ չեն սիրել մեր ուզած ձևով, բայց ախր մենք դա թույլ չենք տվել։ Թվում է, որ հեշտ է, բայց աշխարհի ամենաբարդ բանն է թույլ տալը, անգամ եթե թույլ ենք տալիս մեր կյանք մտնել երջանկությանը, խաղաղությանը, հանգստությանը։ Թույլ տալը բարդ է։ Բոլորս իշխել ենք ուզում ,ամեն ինչ կառավարել ենք ուզում։ Բայց հերիք է, որ միայն թույլ տանք, ու ամեն ինչ իր հունով կգնա, ու ամեն ինչ մեր ուզածից էլ լավ կլինի։ Եթե միայն թույլ տանք։
16.01.2026
Ընտանիք կազմելու համար պետք է էգոիստ լինել
Ընտանիք կազմելը պատասխանատու և վախենալու որոշում է։ Միշտ էլ եղել է։ Հիմա՝ ավելի շատ։ Կանայք վախենում են կորցնել իրենց ինքնուրույնությունը և ազատությունը, տղամարդիկ չեն ուզում իրենց վրա պատասխանատվություն վերցնել, մեծանալ։ Երբ ընտանիք ես կազմում քո եսը պետք է երբեմն զիջի ընդհանուր մենքին, ու ոչ բոլորն են դրան պատրաստ։ Հատկապես այսօր, երբ սոցիալական մեդիան սովորեցնում է լինել էգոիստ ու մտածել միայն սեփական շահի մասին։ Բայց ես կարծում եմ, որ էգոիզմը գիտակցաբար միայնակ մնալը չէ, այլ հենց ընտանիք կազմելը, ու ասեմ, թե ինչու։
Երբ ես մենակ էի, ես չգիտեի, թե որքան փոքրիկ կենցաղային հաճույքներ կարող է բերել միասին լինելը։ Օրինակ, նախկինում ես ամանները լվանում էի փոդքաստներ լսելով, իսկ հիմա՝ ամուսնուս հետ խոսելով և կատակներ անելով։ Նախկինում երեկոյան ես քնում էի գիրք կարդալով, հիմա էնքան ենք խոսում, որ ուղեղներս չի անջատվում ու վեր ենք կենում գնում ենք կեսգիշերին զբոսնելու կամ ճաշելու։ Ես վերջերս հասկացա, որ իրեն իսկապես սիրող մարդը պիտի ամուսնանա, ընտանիք կազմի, և ունենա այս վայելքների հասանելիություն։
Եթե մարդու բախտը բերել է ու ամուսնացել է մեկի հետ, ով իրեն գոնե մի քիչ հարգում ու մի խազ սիրում է, ուրեմն իրեն հիմա մի սիրտ ավել է սիրում, ու այդ սիրտը ամենօրյա ռեժիմով հոգ է տանում, սեր է տալիս, ու միասին կյանքը վայելելը և բարդությունները հաղթահարելը շատ ավելի տանելի է։
Միշտ լսել եմ, որ "եսիմով" տենց էլ էգոիստ մնաց ու երեխա չունեցավ։ Մարդ պիտի էգոիստ լինի,որ երեխա ունենա։ Մարդ պիտի իրեն իսկապես շատ սիրի, որ ուզենա ինքն իրենց վերարտադրել։ Մարդ պիտի ծայրաստիճան էգոիստ լինի, որպեսզի գիտակցաբար երեխա ունենա իր սիրելի մարդուց՝ իրենց սիրո խտացված պտուղը։ Ու պետք է էգոիստ լինել, որ ամեն օր նայես, թե ինչպես է ձեր ստեղծածը մեծանում, կայանում, սխալվում, ճիշտ ուղու վրա կանգնում։
Երբ ամուսնությունից հետո ինձ քույրս հարցրեց, թե ոնց եմ, ասեցի, որ երջանիկ եմ։ Ինքն էլ հարցրեց՝ արդյոք մինչև դա երջանիկ չէի։ Երջանիկ էի, իհարկե, բայց դա ուրիշ "երջանիկ" է։ Ես միշտ էլ սիրում էի ճամփորդել, բայց ամուսնուս հետո ավելի եմ սիրում։ Ես միշտ էլ վայելում էի լողալը, խաչբառ լուծելը, համով բաներ ուտելը, տաք սուրճ խմելը, գիրք կարդալը, բայց միասին լրիվ ուրիշ է։ Ու ես վերջերս թասիբս հավաքեցի ձեռքս ու ընդունեցի, որ սա ա էգոիզմը, ու ոչ թե միայնակ մնալը։
Հիմա կգրեմ միտք, որ կընդունեն ու որի հետ կհամաձայնեն միայն այս ուղին անցնողները։ Մարդը իսկապես զարգանում է որպես անհատականություն և հոգի՝ միայն զույգի մեջ, իր անձնական կյանքի պարտնյորի հետ։
Այսօր լրանում է ամուսնում հետ ծանոթանալու մեկ տարին, մեր ամուսնության՝ երեք ամիսը, և մեր առաջնեկի ներարգանդային կյանքի տասներեքերորդ շաբաթը, ու մի բանում վստահ եմ, որ ես այսքան էգոիստ երբեք չեմ եղել։
Подписаться на:
Комментарии (Atom)


