Sunny Ani's Blog
31.03.2026
Թույլ տալու մասին
Մենք ունենք այն, ինչ ուզում ենք, այն, ինչ ընտրել ենք, այն, ինչ չենք հերքել, այն, ինչ թույլ ենք տվել։
Հեշտ չէ վերցնել պատասխանատվություն ընդունելու համար, որ սեփական կյանքի բացթողումները թույլ ենք տվել։ Թույլ ենք տվել մեզ լինել թույլ, թույլ ենք տվել մեզ, որ մեզ անարգեն, ու հետո ինքներս ենք նեղացել, որ մեզ չեն հարգել, որ մեզ չեն սիրել մեր ուզած ձևով, բայց ախր մենք դա թույլ չենք տվել։ Թվում է, որ հեշտ է, բայց աշխարհի ամենաբարդ բանն է թույլ տալը, անգամ եթե թույլ ենք տալիս մեր կյանք մտնել երջանկությանը, խաղաղությանը, հանգստությանը։ Թույլ տալը բարդ է։ Բոլորս իշխել ենք ուզում ,ամեն ինչ կառավարել ենք ուզում։ Բայց հերիք է, որ միայն թույլ տանք, ու ամեն ինչ իր հունով կգնա, ու ամեն ինչ մեր ուզածից էլ լավ կլինի։ Եթե միայն թույլ տանք։
16.01.2026
Ընտանիք կազմելու համար պետք է էգոիստ լինել
Ընտանիք կազմելը պատասխանատու և վախենալու որոշում է։ Միշտ էլ եղել է։ Հիմա՝ ավելի շատ։ Կանայք վախենում են կորցնել իրենց ինքնուրույնությունը և ազատությունը, տղամարդիկ չեն ուզում իրենց վրա պատասխանատվություն վերցնել, մեծանալ։ Երբ ընտանիք ես կազմում քո եսը պետք է երբեմն զիջի ընդհանուր մենքին, ու ոչ բոլորն են դրան պատրաստ։ Հատկապես այսօր, երբ սոցիալական մեդիան սովորեցնում է լինել էգոիստ ու մտածել միայն սեփական շահի մասին։ Բայց ես կարծում եմ, որ էգոիզմը գիտակցաբար միայնակ մնալը չէ, այլ հենց ընտանիք կազմելը, ու ասեմ, թե ինչու։
Երբ ես մենակ էի, ես չգիտեի, թե որքան փոքրիկ կենցաղային հաճույքներ կարող է բերել միասին լինելը։ Օրինակ, նախկինում ես ամանները լվանում էի փոդքաստներ լսելով, իսկ հիմա՝ ամուսնուս հետ խոսելով և կատակներ անելով։ Նախկինում երեկոյան ես քնում էի գիրք կարդալով, հիմա էնքան ենք խոսում, որ ուղեղներս չի անջատվում ու վեր ենք կենում գնում ենք կեսգիշերին զբոսնելու կամ ճաշելու։ Ես վերջերս հասկացա, որ իրեն իսկապես սիրող մարդը պիտի ամուսնանա, ընտանիք կազմի, և ունենա այս վայելքների հասանելիություն։
Եթե մարդու բախտը բերել է ու ամուսնացել է մեկի հետ, ով իրեն գոնե մի քիչ հարգում ու մի խազ սիրում է, ուրեմն իրեն հիմա մի սիրտ ավել է սիրում, ու այդ սիրտը ամենօրյա ռեժիմով հոգ է տանում, սեր է տալիս, ու միասին կյանքը վայելելը և բարդությունները հաղթահարելը շատ ավելի տանելի է։
Միշտ լսել եմ, որ "եսիմով" տենց էլ էգոիստ մնաց ու երեխա չունեցավ։ Մարդ պիտի էգոիստ լինի,որ երեխա ունենա։ Մարդ պիտի իրեն իսկապես շատ սիրի, որ ուզենա ինքն իրենց վերարտադրել։ Մարդ պիտի ծայրաստիճան էգոիստ լինի, որպեսզի գիտակցաբար երեխա ունենա իր սիրելի մարդուց՝ իրենց սիրո խտացված պտուղը։ Ու պետք է էգոիստ լինել, որ ամեն օր նայես, թե ինչպես է ձեր ստեղծածը մեծանում, կայանում, սխալվում, ճիշտ ուղու վրա կանգնում։
Երբ ամուսնությունից հետո ինձ քույրս հարցրեց, թե ոնց եմ, ասեցի, որ երջանիկ եմ։ Ինքն էլ հարցրեց՝ արդյոք մինչև դա երջանիկ չէի։ Երջանիկ էի, իհարկե, բայց դա ուրիշ "երջանիկ" է։ Ես միշտ էլ սիրում էի ճամփորդել, բայց ամուսնուս հետո ավելի եմ սիրում։ Ես միշտ էլ վայելում էի լողալը, խաչբառ լուծելը, համով բաներ ուտելը, տաք սուրճ խմելը, գիրք կարդալը, բայց միասին լրիվ ուրիշ է։ Ու ես վերջերս թասիբս հավաքեցի ձեռքս ու ընդունեցի, որ սա ա էգոիզմը, ու ոչ թե միայնակ մնալը։
Հիմա կգրեմ միտք, որ կընդունեն ու որի հետ կհամաձայնեն միայն այս ուղին անցնողները։ Մարդը իսկապես զարգանում է որպես անհատականություն և հոգի՝ միայն զույգի մեջ, իր անձնական կյանքի պարտնյորի հետ։
Այսօր լրանում է ամուսնում հետ ծանոթանալու մեկ տարին, մեր ամուսնության՝ երեք ամիսը, և մեր առաջնեկի ներարգանդային կյանքի տասներեքերորդ շաբաթը, ու մի բանում վստահ եմ, որ ես այսքան էգոիստ երբեք չեմ եղել։
29.09.2025
Երեկ
Երեկ ես տարված էի իմ հաջողությամբ։ Ես երիտասարդ էի, սիրունադեմ, ամբիցիոզ, հաջողակ ու շրջապատված ուշադրությամբ։ Ինձ ուրախացնում էին ինստագրամի սրտիկները ու ֆեյսբուքի լայքերը, կենտրոնում գտած լավ կայանատեղին, որը դեռ անվճար էր։ Ես վազում էի մի գործից մյուսը, մի նախագծից մյուսը, մի երկրից մյուսը, մի սիրահարվածությունից մյուսը։ Ես ուրախանում էի ամսվա վերջում հաշվին մնացած գումարից, Կասկադի սիրելի սրճարանում թանկ սուրճից, ընկերուհիների հետ հանդիպումներից։ Երեկ ես սպասում էի այսօրվան։
11.08.2025
Իմ կյանքը կայացել է
"Իմ կյանքը կայացել է",- ինքնամոռաց և մի քիչ էլ ադրենալինի հոսքի ազդեցությամբ բղավում էի ես 2024-ի մայիսի 19-ին Ֆեռարի այգու ամենագիժ roller-coaster-ի վրա։ Ես երկու օր առաջ գնացել էի իմ սիրելի ռոք խմբի համերգին ու մի մետրից վայելել Կլաուս Մեյնի՝ մի իդեալական երկվորյակի, ելույթը։ Դեռահաս Անին, որ Սքորփիոնսի երգերի ներքո էր տնայիններն անում, սկի երազել չէր հանդգնի այս մասին։ Ես ավարտում էի մասնագիտական աստրոլոգիայի իմ դասընթացը ու արդեն հասկացել էի, որ "տուն" եմ հասել։ Կյանքիս կեսն արդեն ապրել էի մոլորակների ուզածը հասկանալ փորձելով, ու համոզվել էի, որ գիտեմ եմ այդ լեզուն։ Ես արդեն տևական ժամանակ աշխատել էի ծնողների տրավմաների հետ, ներել էի նախկիններին, բաց թողել վիրավորանքներիս մեծ մասը և պատրաստվում էի կյանքիս ամենակարևոր մարդուն հանդիպելուն։ Ու ես չէի սխալվում։ Իմ կյանքն արդեն կայացել էր։ Ես ճիշտ ուղի էր բռնել։ Ես մտա իմ ցեղի պաշտպանության տակ, խնդրեցի իրենց օրհնությունը՝ ի պատասխան լավ ժառանգ լինելու խոստման։ Ու իրոք, իմ կյանքը կայացավ։
Ես չեմ արել գյուտ, այլ առաջավոր համալսարանները, ու մի քանի տասնամյակ մարդկանց խմբի հետևելով են ապացուցել, որ երջանկությունը սոցիալական կապերն են։ Սոցիալական կապերը, չր թե սոցիալական ցանցերը։
Ու ես գրավել եմ դեպի ինձ իմ կայացման օբյեկտներին և սուբյեկտներին, որոնց մեծ մասն ուղղակի ինտերնետում տեսել ու "ճանաչել են" ինձ։ Ասածս ի՞նչ է։ Կյանքը կայանում է մարդկանցով։ Ոչ թե ավտոյով,տնով, որոնք իհարկե լավ է, որ լինեն, այլ սիրով, հարաբերություններով՝ անձնական և սոցիալական։ Ամեն օրհնանք, որ էդքան առատորեն գալիս է իմ ուղղությամբ օգնում է ինձ գնահատել ամեն օրս, ունեցածս ու չունեցածս, ու ողնուղողով զգալ, որ իմ կյանքը թերևս կայացել է։
Իսկ մնացածը կգան։ Կամ կգնան։ Ոնց ավելի լավ է ինձ համար։
13.07.2025
Loving is easy or Just give me a reason
We were at the movies last Sunday night when the actors were discussing whether loving was an easy thing in the film. As I turned my head towards you to ask the question, you nodded and synched with me. Loving is easy, indeed. But keeping the love alive is not. Relationships are hard to maintain on a loving leve, but when we have the reason, it is much easier. We just give each other the reason.
I am wary of the happiness we have because it has and still looks like a movie- too good to be true... Yes, I know we have paid for it by our choices in the past. But still.
Loving is easy. Keeping the love in household routine - does not seem. But I do hope we will alwars have the reason.
10.04.2025
Big and small
It's four to noon. April 10,2025.
I am sitting on a cold stone inder the scorching Northern sun in the Grand Place in Brussels.
I'll be heading back to the hotel soon to get an uber to the train station, and then a train, and a boarding pass, and a plane, and him, and home.
For the first time in my life I am returning home to someone who is not my mother, to someone who is not my past, but my future.
When I was buting the tickets for this trip I had the gut feeling this was going to be a special trip,and as I had felt then (back in October), my farewell to a celibate life.
One feels so small in a bug city where touriats hustle to landmarks and souvenirs shops and baxk the airports. One feels so empowered and disarmed with those vibes. One feels so small and big at the same time.
One feels the wind of change in the breezes that bring the smell of Belgian chocolate waffles and fries.
One feels the need for this to be accepted with love and gratitude to foy home and burry herself in the arms of her beloved man, to embrace the happiness that has been handmade my the Creater for them. Life is worth it. And yes, I guess I love him.
He is coming to meet my mom this Sunday, and I am going to meet his mom next Sunday.
It's not me any more, it's us.
19.02.2025
Որոշում
Այսօր մենք որոշեցինք լինել միասին։ Դու ասացիր, որ ուզում ես այս տարվա ընթացքում ամուսնանանք։ Արդյո՞ք խելամիտ է մեկ ամիս իրար ճանաչելուց հետո քննարկել նման հարցեր։ Այո, մենք առաջին հանդիպումից առաջ էլ ենք սա քննարկել։ Ես քեզ երբեք չեմ դիտարկել այլ մեկը, քան իմ տղամարդը, իմ ամուսինը, իմ երեխաների հայրը։
Ինչքան հաջողակ ենք մենք։
Ճիշտ ժամանակին ճիշտ իրադարձությունները գալիս են մեր կյանք՝ երբ մենք պատրաստ ենք, երբ մենք ուզում ենք, և երբ մենք գիտենք դրա գինը։
Որոշում։ Փետրվարի 18
Подписаться на:
Комментарии (Atom)




