08.03.2011

Ներելու մասին

   Իմ առաջին սկզբունքը այս քրիստոնեական գաղափարն է հենց. մարդկանց հետ վարվում եմ ճիշտ այնպես, ինչպես ուզում եմ և ակնկալում, որ իրենք պիտի վարվեն ինձ հետ: Պետք է խոստովանեմ նաև, որ երբեմն դժվարանում եմ ինքս առաջին քայլն անել, հատկապես երբ ինձ թվում է, ու ինչքանով եմ ես ճշմարիտ չգիտեմ, թե այդ դեպքում ես չէի, որ պիտի ընդառաջ գնայի: Բայց ես հաղթահարում եմ իմ փառասիրությունն, ու միշտ նպատակն արդարացնում է միջոցները:
   Ունեմ ընկերներ, ովքեր ինձ հետ ժամանակին սխալ են վարվել, ու ես եմ գնացել փոխըմբռնման, ու հիմա իրանք են ինձ կերտած մարդիկ, ինչի համար անչափ խնորհակալ եմ:
  Երեկ բոլորին շնորհավորելիս ասում էի, որ մի քիչ ավելի ներողամիտ լինեն իրար հանդեպ, զիջող, համբերատար: Քանի որ ինքս գնալով ավելի մեծ չափաբաժնով եմ զգում իմ մեջ այդ որակները, ու տեսնում եմ, որ դա ինձ միայն ավելի լավն է դարձնում: 
   Ուսանողական տարիների մտերիմներս գիտեն, որ ես միշտ էլ ներողամիտ եմ եղել, ու դա իմ թերևս մեծագույն թերությունն էր այն ժամանակ համարվում. բայց հիմա հասկացել եմ, որ այլ բան է լինել ներողամիտ` ելնելով  համարժեք պատասխան տալուքո տկարությունից ու անկարողությունից, իսկ այլ բան է ներել ու զիջել, երբ այլընտրանք ունես, երբ ավելի ուժեղ ես , քան դիմացինդ: Վերջինը նման է ուսուցիչ լինելուն, երբ  ուսուցիչըփորձում է աշակերտին հանգեցնել ճիշտ եզրակացության, ու լռում է, չի ասում պատասխանը, բայց և տանում է դապի դա, ու սպասում է` հույս ունենալով, որ աշակերտը կբռնի ճիշտ ուղին, բայց կան նաև հիմար աշակերտներ:
   Ուրիշներին ներելով` մենք շոյում ենք մեր իսկ ինքնասիրությունը, բայց դա թերևս այդքան էլ վատ չի:
   Ու մեկ էլ հիշեք, որ...
  Ներեք, սիրելիներս, ու զիջող եղեք, ընդառաջեք հատկապես թույլերին, բայց հիշեք նաև, որ անբարոյական արարք է վերևից նայել ներքևինին այն դեպքում, երբ վերջինիս քեզ հետ վերև չես քաշելու: