19.03.2020

Լիլիթ

Ամեն ինչ ճիշտ ա միշտ լինում, Լիլիթ,
Օրինաչափ ա, պարզ ու հասարակ,
Ամեն մարդ իրա դարդն ունի, լսի,
Որ կարեկցում ես, հեշտ ա ավելի:

Ամեն սիրտ իրա թայն ունի, Լիլիթ,
Մոտիկ կամ հեռու, թաքուն կամ շիտակ,
Մենք ձևի համար չենք ապրում, հիշի,
Ուշ կամ շուտ լինի, ճիշտը կտիրի:

Մարդիկ բարի այցելուի պես կգան, կգնան,
Խմիչք, հյութ կամ ջուր,
Իսկ մենք բարմենն ենք լինելու, Լիլիթ,
Լսենք բոլորին ու գտնենք մերը:

Հիշում եմ

Հիշում եմ սիրուն երկար մատներդ,
Կլորիկ քիթդ՝ թրաշի միջից,
Կողքիդ նստել եմ, դու ղեկն ես գրկել,
Ես էս հուշերն եմ գրկել պինդ-պինդ:

Մեկ էլ հիշում եմ մեր ուշ կինոները,
Էն որ սրահում մարդ չկար, մենք էինք,
Ու նաչոները՝տաք պանրի կողքին.
Ինձ ամբողջները, քեզ՝ փշուրներից:

Ոնց էի ես պաշտում ընտրած երգերդ,
Ու որ ինձ համար միշտ դուռ էիր բացում,
Ու որ քայլում էինք, ոնց էին քեզ նայում,
Ինձ նախաձում էին, իսկ ես՝ հրճվում:

Ու ամենից շատ քո հոտն եմ հիշում,
Էն որ լվացքի փոշուն խառնվել,
Թարմ սափրած դեմքիդ հեղուկի բույրից,
Մի քիչ շամպունից, մի քիչ քո մաշկից:

Էն որ ատում էիր սիգարետները,
Վախենում իմ՝ եզրին մոտ քշելուց,
Էն որ նայում էիր ջիմում տանջվելս,
Ու տենց էլ ոչ մեկին չթողիր ինձ մոտ:

Հիշում եմ, թե ոնց մի օր (ցուրտ օր էր),
Լիքը մարդկանց մեջ հենց քեզ ռաստ եկա
Վերելակի մեջ… դեմքիդ փակեցի:
Դու ինձ երևի սա չներեցիր:

Ու հիմա, անցած արդեն ութ տարի,
Դեռ պարբերաբար զանգում ես,ստուգվում,
Ինձ ազգանունով ու սիրով դիմում,
Միշտ շնորհավորում ու միշտ ափսոսում: