Ամենահամեստ հաշվարկներով վերջին տարիների ընթացքում գնաճը մեր երկրում տարեկան 9-11 տոկոս է կազմել, ու այդ ինֆլյացիան շարունակում է դեգրադացնել մեր կենցաղը: Սակայն, հավանաբար այս միտումը ժամանակին բոյկոտելով` հասարակությանը չէինք հանգեցնի տնտեսության այսօրվա հետճգնաժամային նախաճգնաժային ճգնաժամին: Բայց այդ որ հայկական ավանդական ընտանիքը կդիմանար առանց մսամթերքի ու կաթնամթերքի թեկուզ մեկ շաբաթ...անգամ հետագայում նշված և մյուս մթերքները "խելքին մոտ" գներով ձեռք բերելու հույս-հավատ-մուրազով:
Ու ոչ ոք սրան-նրան բողոքելուց բացի ոչինչ չձեռնարկեց:
Ու որ ոք իր ստամոքսն ու հետևաբար` գրպանը չխնայեց:
Ու ոչ ոք բեռնաթափման մեկ շաբաթ չհայտարարեց:
Եվ արդյունքում առաջվա 260-ի փոխարեն այժմ 580 դրամով խտացրած կաթ, առաջվա 1000-ի փոխարեն այժմ 2800 դրամով տավարի միս գնելով, և 1200-ի փոխարեն այժմ 2800 դրամեվ Կալինինոյի, իսկ ավելի հաճախ` Աշտարակի ու Սիսիանի պանիր ուտելով ապրում ենք: Ու չենք էլ դժգոհում. վստահ եմ, բոլորիդ սեղաններին էլ անհրաժեշտ մթերքներն առկա են, հատկապես տոն օրերին: Բա ոնց? Բա 1400 դրամով խնձոր ու 350 դրամով խառը կանաչու մասունքներ չհրամցնենք մեր հյուրերին?
Գնաճի պատճառները չենք էլ փորձում բացահայտել: Մեր ուղեղին դա հասկանալի չէ: Իսկ հետևանքները չենք էլ փորձում կանխագուշակել: Առանց գուշակությունների էլ պարզ է, ամեն անգամ երբ երկրում 20 տոկոսանոց գնաճ գրանցվի, աշխատավարձները պիտի 10 տոկոսով բարձրացվեն: Բա հավասարակշռություն չլինի երկրում? Բա պետբյուջեն չհարստանա?
Ու ամենատարօրինակն այն է, որ մենք ոչ միայն հանդուրժել, այլ արդեն համակերպվել ու ընդունել ենք այդ քաղաքականությունը` բյուջեն հարստացնելու մեզ անհասկանալի տրամաբանության վրա հիմնված այդ նախագիծը:
Որոնք են գնաճի իրական հետևանքները?
Առաջվանից ավելի դատարկ սառնարանները խանութներում ու ավելի լիքը սառնարանները մեր տներում...Տաքսու ծառայություններում մեքենաների պակասը և դրանց ու սեփական մեքենաների ավելացումը մեր բակերում... Ու այն վախը, որով ես խանութ եմ մտնում ամեն կիրակի. բա որ վրայովս անցնեն ու վերջին թառափը քթիս տակից տանեն....
հոդվածը ներկայացնում եմ առանց խմբագրության. գրվել է 5 րոպեում, երեկ, դասի ժամանակ...

Комментариев нет:
Отправить комментарий