05.02.2025
Փորձ
Ապրացնում է, որ առավոտյան առաջին անելիքդ ինձ բարի լույս մաղթելն է, որ որ քնելուց առաջ ինձ հիշում ես։
Աչքերիդ փայլը, երբ ինձ նկատում ես հեռվից։ Այսօր մազերիս մեջ քիթդ մտցրեցիր՝ չնայած, որ կապված էին ու ուղղակի "շնչեցիր" իմ բույրը։ Գլուխս կախ էր, բայց վստահ եմ, որ աչքերդ փակվեցին այդ պահին։ Իմն էլ։
Շատ եմ ուրախանում, որ ամեն անգամ մի նոր նմանություն ենք բացահայտում։ Կարծես ևս մեկ անգամ Տիեզերքը հուշի, որ ԻՆՔՆ ես։ Դեռ քսան օր չկա, որ իրար գիտենք, բայց տպավարություն է, որ միշտ են քո աչքերը ու քո ձայնը եղել։
Ինձ դուր է գալիս քո հետ կապված ամեն ինչ, անգամ աջ ձեռքիդ ափի միջի աշխատանքային մազոլը։
Ինձ դուր է գալիս, թե ինչպես է իմ մարմինը արձագանքում քո մարմնին։ Չէ, գռեհիկ բաներ չեմ նկարագրելու։ Բայց այնքան հանգստություն կա քո կողքին։ Ոնց որ ժայռ լինես, փափուկ ու բարի ժայռ։
Ես չեմ վախենում շտապել, չեմ վախենում սխալվել։ Ոչնչից չեմ վախենում։
Չեմ վախենում մեր ուղուց, որովհետև ամեն ինչ լավ կլինի։ Ոնց մենք արժանի ենք։
Փորձում ենք։ Փետրվարի 5
Подписаться на:
Сообщения (Atom)