19.02.2025
Որոշում
Այսօր մենք որոշեցինք լինել միասին։ Դու ասացիր, որ ուզում ես այս տարվա ընթացքում ամուսնանանք։ Արդյո՞ք խելամիտ է մեկ ամիս իրար ճանաչելուց հետո քննարկել նման հարցեր։ Այո, մենք առաջին հանդիպումից առաջ էլ ենք սա քննարկել։ Ես քեզ երբեք չեմ դիտարկել այլ մեկը, քան իմ տղամարդը, իմ ամուսինը, իմ երեխաների հայրը։
Ինչքան հաջողակ ենք մենք։
Ճիշտ ժամանակին ճիշտ իրադարձությունները գալիս են մեր կյանք՝ երբ մենք պատրաստ ենք, երբ մենք ուզում ենք, և երբ մենք գիտենք դրա գինը։
Որոշում։ Փետրվարի 18
11.02.2025
My World
My world. You have started to call me Your World. I don't know what meaning you put into those words, but you have made my world a whole different place to live in just twenty days since you appeared in my live and stormed it with your beautiful presence.
You have been so perfect from the very beginning that it took me a while to calm my deamons and inner worms that did not believe it was rea, you were real.
Now I let go.
Because how can you not be real. How can we not be real. We are the realest thing ever.
Even my geminic indecisive self is sure about what thing on this Earth- US.
It makes me happy how sure you are about ourselves, and our future together.
I love being childish with you. I lvoe being horny with you. I lvoe being with you. I lvoe smelling like you, tasting like you.
It's unimaginable how similar we are. And I love that it is you who speaks about this all the time. When I asked you what you found in me, you quickly responded " Myself".
My World, you mean the world to me. Please continue kissing my eyes, inhalin my hair and feeding me from your mouth.
Please, come home to my loving arms, and let me have those children of yours who you will be thep erfect father for.
Let me be the vulnerable princess, dominant bitch and caring tenderness all at once. Let me always crave your touch and eyes.
Shower me with your kisses and take those long showers with me.
Hold my knee in the movies and grasp my lips under the red light forever.
Look at me with those wanting eyes of yours and continue giving me the princess treatment, as if I am a fragile vase you are afraid to crack.
I even love how you stop yourself from being horny with me, becasue you just see me differently, and I know it.
I know you worship me just a little bit, and that's the sexiest thing about you. How you want me with every cell of your body and still cherish with every inch of your soul.
I love our long night talks when you voice is so low and tender. I love how you remember what I say, every small little thing, and take an ultra all inclusive care of me.
And yes, I avtually like that you insist on a church ceremony and dream about me announcing I will be obedient to you. There is nothing I want more in this life than to be lovingly obedient to you, My World, because I know our desires are so synchronized that you will always do all the right things, as if your heart is in me, and mine-in you.
You are my world. I have never seen, felt and noticed the world the way i do know. I look at the world through You.
09.02.2025
Ուրիշ
Դու ոչ ոքի նման չես։ Քո հետ փորձը ոչ մի նախկին փորձի նման չի։
Ամեն ինչ ուրիշ է, այլ կերպ, անհամեմատելի։ Ավելի խորը, ավելի հիմնավոր, ավելի վստահելի, ավելի խորաթափանց, ավելի վերհանող։
Ավելի հոգևոր, ավելի ֆիզիկական։ Ավելի ուշ, ավելի արագ։
Դու միաժամանակ այնքան ուժեղ ես, ու այնքան խոցելի։ Ուղղակի իդեալական համադրություն, որովհետև ես գիտեմ, թե երբ են մարդիկ թույլ տալիս իրենց խոցելի տեսնել։
Ինչքան հաճելի է ինքս իմ նման լինելու ազատությունը քո հետ։ Ասում եմ, ինչ ուզում եմ։ Մտածում եմ, ոնց զգում եմ։ Ու առանց ֆիլտրելու ու մտածելու ասում եմ քեզ, ու դու էլ արագ ու շիտակ, երբեմն անսպասելի անկեղծ պատասխանում ես իմ անվերջ հարցերին։ Ու չես ֆիլտրում։ Ու դա հիասքանչ է, որովհետև եթե պիտի ֆիլտրենք, ուրեմն մենք վրիպել ենք։
Դու ինձ հերիք ես, բայց ես էլ չեմ կշտանում քեզանից։
Դու Ուրիշն ես։
Փետրվարի 9
05.02.2025
Փորձ
Ապրացնում է, որ առավոտյան առաջին անելիքդ ինձ բարի լույս մաղթելն է, որ որ քնելուց առաջ ինձ հիշում ես։
Աչքերիդ փայլը, երբ ինձ նկատում ես հեռվից։ Այսօր մազերիս մեջ քիթդ մտցրեցիր՝ չնայած, որ կապված էին ու ուղղակի "շնչեցիր" իմ բույրը։ Գլուխս կախ էր, բայց վստահ եմ, որ աչքերդ փակվեցին այդ պահին։ Իմն էլ։
Շատ եմ ուրախանում, որ ամեն անգամ մի նոր նմանություն ենք բացահայտում։ Կարծես ևս մեկ անգամ Տիեզերքը հուշի, որ ԻՆՔՆ ես։ Դեռ քսան օր չկա, որ իրար գիտենք, բայց տպավարություն է, որ միշտ են քո աչքերը ու քո ձայնը եղել։
Ինձ դուր է գալիս քո հետ կապված ամեն ինչ, անգամ աջ ձեռքիդ ափի միջի աշխատանքային մազոլը։
Ինձ դուր է գալիս, թե ինչպես է իմ մարմինը արձագանքում քո մարմնին։ Չէ, գռեհիկ բաներ չեմ նկարագրելու։ Բայց այնքան հանգստություն կա քո կողքին։ Ոնց որ ժայռ լինես, փափուկ ու բարի ժայռ։
Ես չեմ վախենում շտապել, չեմ վախենում սխալվել։ Ոչնչից չեմ վախենում։
Չեմ վախենում մեր ուղուց, որովհետև ամեն ինչ լավ կլինի։ Ոնց մենք արժանի ենք։
Փորձում ենք։ Փետրվարի 5
23.01.2025
Պայմանավորվածություն
Դու հաստատ իրակա՞ն ես։ Ասում ես՝ հա։ Բայց եսիմ։ Հավատալի չի։ Հավատալի չի, որ դու կարող էիր ինձ հենց այդպես գտնել, ոնց այսօր պատմեցիր, որ գտել ես։ Հավատալի չի, որ դու ճիշտ պահին ճիշտ բանալի բառերով ես խոսում։ Հավատալի չի, որ անծանոթ մարդը, ում երկրորդ անգամ եմ տեսնում, ինձ նկարագրում է հինգ բառով այնքան դիպուկ, որքան դիպուկ ինձ սեփական ծնողներս դժվար նկարագրեին։ Հավատալի չի այս հանգստությունը, որ պատում է ինձ հիմա։ Ես հանգիստ եմ քո հետ, քեզ համար, մեզ համար։
Ճիշտ է հոգուդ հետ խաղում եմ (ու ուրախանում եմ, որ ջղայնանաում ես, դե մի քիչ), որ ասում եմ խոսքի մեջ, եթե "մեծանանք", սա կամ նա, կամ երրորդը։ Ես գիտեմ, որ մեծանալու ենք։ Դու էլ գիտես։ Մենք արդեն "մեծ ենք"։
Ես գիտեի, որ դու հենց այսպիսին ես լինելու, ու գիտեի, որ հենց այսպես գալու ես, փոթորիկի պես ներխուժես իմ աշխարհ ու ամեն ինչ տեղը դնես։ Ես գիտեի, որ հենց այս ժամանակահատվածում էլ գալու էիր, ու "նստած սպասում էի"։ Ու որ ինձ ասում էին " դե տանից պիտի դուրս գաս, որ հանդիպես", ես միշտ գիտեի, որ հեչ պարտադիր չի, ու որ երբ ճիշտ պահը գա, ու միլիոն գծեր հատվեն մի տեղ, Արարիչը քեզ կբերի ու կդնի իմ կողքին՝ որտեղ որ դու միշտ պատկանել ես։ Ես ճիշտ գիտեի։
Երևի քեզ երբեք էլ չասեմ, որ հաճախ եմ ուղղակի հուզվում քո մասին մտածելիս։ Գիտեմ, որ էյֆորիան անցնելու է ու մնա մեր պրագմատիկ, վստահելի և ամուր, ոնց որ մենք ենք, կապը։ Բայց հիմա հուզվում եմ։ Վերջապես ինձ թույլ եմ տալիս լինել խոցելի և թույլ, հույզերս արտահայտում եմ։ Հուզվում եմ քո իդեալական լինելուց։ Հա, դու իդեալական ես։ Ամեն ինչում։ Ամեն։ Ինչում։
Մարդ ինչքան համբերատար պիտի լինի, որ իմ ուղեղի որդերին կշտացնի ու ամեն ինչ հանգիստ բացատրի ու բոլոր հարցերին արագ ու ազնիվ պատասխանի։ Ու սա տաս ժամ աշխատելուց հետո։
Շնորհակալ եմ, որ քունս կորցրել եմ քո տված էներգիայից։
Շնորհակալ եմ, որ սիրո երգերը, որ լսում եմ անքնության պահերին, երջանիկ սիրահարվածության մասին են։ Ու որ հասկանում եմ դրանք։
Շնորհակալ եմ, որ եկար հիմա։ Ես քեզ երկար եմ սպասել։ Շատ երկար։ Շատ նվիրված։ Շատ հավատարիմ։
Շնորհակալ եմ, որ միշտ կաս իմ կյանքում։
Պայմանավորվածություն։ Հունվարի 23
21.01.2025
Սկիզբ
Ուզում եմ աշխարհին ասել, որ հանդիպել եմ քեզ, որ դու կաս իմ կյանքում, ու ես կամ քո կյանքում։
Ուզում եմ ֆեյսբուքում ստատուս գրել, ինստագրամում ստորի անել քո դեմքով, քո աչքերով ու քո կզակի խալով։
Ուզում եմ մամայիս պատմել, զանգել պապայիս ասել, որ վերջապես իրանց աղջիկը սիրահարվել է։ Ուզում եմ Գայուշին նկարներդ ուղարկել, ու Անահիտին ասել, որ սիրտս կրակն է ընկել։ Հա, կրակը, որովհետև անդադարար ածուխ ես լցնում դու էս մի փոքրիկ պեծին։ Ամեն առավոտ, ամեն երեկո, ու աշխատանքի ընթացքում անդադար ածուխ ես ավելացնում, որ հանկարծ շունչս չկարգավորվի, որ սիրտս այսուհետ միշտ արագ բաբախի, էնքան արագ, ոնց բաբախում է, երբ նայում ես ինձ։
Ուզում եմ Լիլիթին ու Արևին ասել, որ վերջապես կարող ենք զույգերով դուրս գալ, ու ես ինձ էլ մենակ ու ավելորդ չեմ զգա։
Ուզում եմ բոլոր մերժածս տղաներին լեզու հանել ու ասել, որ ես ճիշտ էի, որ իրանցից լավին կհանդիպեմ, ու որ տեսնեն, թե ով էր ինձ պետք։ Ինձ դու էիր պետք։ Ես քեզ էի սպասում։
Ուզում եմ նկարել ակրիլով, անվերջ վերլուծել մեր համատեղելիությունը մեր ծննդյան քարտեզներով ու համոզվել, որ էս ուժը, որ ձգում է մեզ դեպի իրար ունի հիմքեր։ Ուզում եմ անվերջ Հայկոյի ռոմանսները լսել ու ուղղակի արտասվել էս ինձ պատած էներգիայով։
Ուզում եմ քեզ զանգել կամ գրել, որ իմանաս, թե ինչ եմ զգում։ Անկեղծ նեղվում եմ, որ դու ավելի ազատ ես արտահայտում քո զգացածը, քան ես։ Ուղղակի ես վախենում եմ, շատ վախենում եմ, որ իմ զգացածը բարձրաձայնելով մի քիչ կկիսվեմ քեզնով, մի պատառ կգնա ինձնից, եթե ինչ-որ մեկը լսի քո մասին, կամ կարդա, կամ նկարդ տեսնի։ Որոհետև դու իմ փայ երջանկությունն ես, իմ վաստակածն ես, իմ աղոթածն ես, ու իմ սպասածն ես։
Դու ուղղակի իդեալական ես՝ քո սրտով, հոգով, մտքով, արժեքներով, ուժով, խիզախությամբ, աշխատանքով, ընտանիքով, մեքենայով, ճակատով ու օրթոպեդիկ բարձով։
Բարի գալուստ իմ կյանք, իմ Արև։
Սկիզբ։
Հունվարի 21
06.01.2025
Die for you
I love this song by Weeknd. That's all. I will never die for anyone...I hope.
It is so stupid to promise someone to die for them, especially an object of pure romantic interest, usually one we have no stroy with yet. Neither do I support dying for children or parents. I don't support dying all together.
True, I am very cynical about death. I need to discuss this matter at a therapy session, I know, but probably this is because I saw the face of death too early in my life. I was 11 when my beloved aunt started to die literally in front of my eyes. Luckily, they sent me home that very moment, but still. And just a year later my cousin died in front of my eyes. They did not send me home in time this time. Vice versa, they had called us because we lived the nearest to them.
I was 15 when my classmate died. before that I had always thought she was the luckiest girl on Earth- her father always used to take her to school (me too, at times), she could score high at tests without studying, she was slim and popular. But incidentally and accidentally, literally and figuratively, I became the lucky one in an instant. The very instant her mother told me "Thanks God, my daughter is dead now, and does not suffer from exams, like you do". I felt the luckiest girl on Earth.
Death is inevitable, but sometimes predictble. I don't imply astrolgical predictions, no.
When I was a teenager, many of my family members died accidentally, without warning. My immunity to death became savage. And those recent years people around me started to die with a prior warning - cancer is such a thing. And also, 13 years ago I finally acknowledged the fact that I have a weird quality of feeling death and pregnancy. I am besties with death now. I smell it, I hear it, I feel it. It comes with a warning. It gives me time to adapt.
And guess what? I will never die for anyone! I'd rather focus on the people I'd live for!
Merry Christmas!
Подписаться на:
Сообщения (Atom)