09.02.2025
Ուրիշ
Դու ոչ ոքի նման չես։ Քո հետ փորձը ոչ մի նախկին փորձի նման չի։
Ամեն ինչ ուրիշ է, այլ կերպ, անհամեմատելի։ Ավելի խորը, ավելի հիմնավոր, ավելի վստահելի, ավելի խորաթափանց, ավելի վերհանող։
Ավելի հոգևոր, ավելի ֆիզիկական։ Ավելի ուշ, ավելի արագ։
Դու միաժամանակ այնքան ուժեղ ես, ու այնքան խոցելի։ Ուղղակի իդեալական համադրություն, որովհետև ես գիտեմ, թե երբ են մարդիկ թույլ տալիս իրենց խոցելի տեսնել։
Ինչքան հաճելի է ինքս իմ նման լինելու ազատությունը քո հետ։ Ասում եմ, ինչ ուզում եմ։ Մտածում եմ, ոնց զգում եմ։ Ու առանց ֆիլտրելու ու մտածելու ասում եմ քեզ, ու դու էլ արագ ու շիտակ, երբեմն անսպասելի անկեղծ պատասխանում ես իմ անվերջ հարցերին։ Ու չես ֆիլտրում։ Ու դա հիասքանչ է, որովհետև եթե պիտի ֆիլտրենք, ուրեմն մենք վրիպել ենք։
Դու ինձ հերիք ես, բայց ես էլ չեմ կշտանում քեզանից։
Դու Ուրիշն ես։
Փետրվարի 9
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий