11.08.2025
Իմ կյանքը կայացել է
"Իմ կյանքը կայացել է",- ինքնամոռաց և մի քիչ էլ ադրենալինի հոսքի ազդեցությամբ բղավում էի ես 2024-ի մայիսի 19-ին Ֆեռարի այգու ամենագիժ roller-coaster-ի վրա։ Ես երկու օր առաջ գնացել էի իմ սիրելի ռոք խմբի համերգին ու մի մետրից վայելել Կլաուս Մեյնի՝ մի իդեալական երկվորյակի, ելույթը։ Դեռահաս Անին, որ Սքորփիոնսի երգերի ներքո էր տնայիններն անում, սկի երազել չէր հանդգնի այս մասին։ Ես ավարտում էի մասնագիտական աստրոլոգիայի իմ դասընթացը ու արդեն հասկացել էի, որ "տուն" եմ հասել։ Կյանքիս կեսն արդեն ապրել էի մոլորակների ուզածը հասկանալ փորձելով, ու համոզվել էի, որ գիտեմ եմ այդ լեզուն։ Ես արդեն տևական ժամանակ աշխատել էի ծնողների տրավմաների հետ, ներել էի նախկիններին, բաց թողել վիրավորանքներիս մեծ մասը և պատրաստվում էի կյանքիս ամենակարևոր մարդուն հանդիպելուն։ Ու ես չէի սխալվում։ Իմ կյանքն արդեն կայացել էր։ Ես ճիշտ ուղի էր բռնել։ Ես մտա իմ ցեղի պաշտպանության տակ, խնդրեցի իրենց օրհնությունը՝ ի պատասխան լավ ժառանգ լինելու խոստման։ Ու իրոք, իմ կյանքը կայացավ։
Ես չեմ արել գյուտ, այլ առաջավոր համալսարանները, ու մի քանի տասնամյակ մարդկանց խմբի հետևելով են ապացուցել, որ երջանկությունը սոցիալական կապերն են։ Սոցիալական կապերը, չր թե սոցիալական ցանցերը։
Ու ես գրավել եմ դեպի ինձ իմ կայացման օբյեկտներին և սուբյեկտներին, որոնց մեծ մասն ուղղակի ինտերնետում տեսել ու "ճանաչել են" ինձ։ Ասածս ի՞նչ է։ Կյանքը կայանում է մարդկանցով։ Ոչ թե ավտոյով,տնով, որոնք իհարկե լավ է, որ լինեն, այլ սիրով, հարաբերություններով՝ անձնական և սոցիալական։ Ամեն օրհնանք, որ էդքան առատորեն գալիս է իմ ուղղությամբ օգնում է ինձ գնահատել ամեն օրս, ունեցածս ու չունեցածս, ու ողնուղողով զգալ, որ իմ կյանքը թերևս կայացել է։
Իսկ մնացածը կգան։ Կամ կգնան։ Ոնց ավելի լավ է ինձ համար։
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Комментариев нет:
Отправить комментарий