30.03.2011

Ընկերներ...



  Ընկերներ..մարդիկ մեր կյանքում, ովքեր մեր կողքին են միշտ..կամ երբեմն...կամ երբեք
  Ընկերներ..մարդիկ, ովքեր սիրում են մեզ, կամ ում մենք ենք սիրում..կամ չենք սիրում իրականում...
  Ընկերներ...մարդիկ, ովքեր ուրախանում են մեր հաջողություններով...կամ նախանձում են մեզ...
  Ընկերներ...մարդիկ, ում հետ մենք կայանում ենք, կամ ում կորստից հետո ենք մենք կայանում...կամ չենք կայանում առհասարակ
  Ընկերներ...անհրաժեշտ մարդիկ մեր կյանքում...
  Ընկերություն...անխուսափելի երևույթ մեր կյանքում...
  Ասում են` լավ ընկերը նա է, ով կողքիդ է նեղ օրերին...Սուտ է, նեղ օրերին քեզ անծանոթն էլ կօգնի ու կտխրի քեզ հետ, եթե բարեսիրտ մարդ է: Իսկ ընկերդ, միթե նա միշտ անկեղծ ուրախանում է քո ձեռքբերումներով, միթե իրեն հաճելի է, երբ դու գնում ես Ամերիկա, իսկ ինքը` Քոբուլետի, երբ դու վարում ես Տուարեգ, ինքը` իր ոտքերը, երբ դու ճաշում ես "Հին Էրիվանում", ինքը` լավագույն դեպքում` Օստում, երն դու միշտ ուշադրության կենտրոնում ես, իսկ ինքը` "Կենտրոն թիվի" է դիտում, երբ դու գեղեցիկ ես, իսկ ինքը` մաթեմատիկոս-ֆիզիկ...Ոչ, մարդը նախանձ էակ է. ..բոլորն են նախանձ..բոլորս ենք նախանձ...թող ոչ ոք իր համար  թևիկներ չհորինի: Դա մարդկանց բնական վիճակն է: Ուղղակի ոմանք կարողանում են իրենց մեջ դաստիարակել "կոռեկտ նախանձելու կուլտուրա", ոմանք` ոչ:
  Ընկերներ, մարդիկ, ովքեր քեզ հասկանում են կես բառից...Իսկ դու ինք քեզ հինգ նախադասությունից հասկանում ես?
  Ընկերներ, մանկության ընկերներ, դպրոցական ընկերներ, համալսարանական ընկերներ, սեղանակից ընկերներ, դարդակից ընկերներ, դագաղակից ընկերներ...
  Ընկերներ, մարիկ ովքեր քեզանից ակնկալիքներ ունեն..սեր են ակնկալում, ուշադրություն, նվիրվածություն, հարգանք...որ իրենց համար մի տեղ մի լավ բառ կասես...որ կհավանես իրենց անհեթեթ հագուկապը...կամ կուտես իրենց պատրաստած թույնը...կամ չգիտեմ էլ ինչ...
  Ընկերներ..մարդիկ, ովքեր նեղացնում են քեզ, որ հետո դու ներողություն խնդրես իրենցից:
  Ընկերներ, ովքեր անուշադիր են դառնում քո հանդեպ, երբ դու ուշադրության կարիք ունես
  Ընկերներ...մարդիկ, ովքեր քեզ սիրում են, երբ դու քեզ սկսում ես ատել, ու ատում են, երբ դու քեզ սկսում ես սիրել...
  Ընկերներ...հին ու նոր...մոտ ու ոչ այնքան...
  Ընկերներ...կարևոր ներդրումներ կյանքի բանկում` բարձր տոկոսադրույքով..,,,,,,,,,,,ընկերներ...ընկերնրերս...իմ մտերիմ հոգիներ...իմ դավաճան ու խաբող ընկերներ...իմ նվիրված ու սատարող ընկերներ..ես սիրում եմ ձեզ, ի վերջո, դուք եք ինձ կոփում ու ժպիտներ պարգևում:
  Այնուամենայնիվ, ես ունեմ շատ հիասքանչ ընկերներ, ու շնորհակալ եմ իրենցից, որ կան:
  Սիրում եմ իմ բոլոր ընկերներին...Գլխիս վրա տեղ ունեք, սիրելիներս

22.03.2011

Հավես չունենալու հավես չունեմ

Վերնագիրս չափից դուրս առօրյա խոսակցական է..ինչևէ..այդպես ուզեցի, ընդունեք ու գնահատեք իմ անմիջականույթունը...կամ մի ընդունեք ու մի գնահատեք...Ըստ ինձ` որևէ բանի հերքումը դրա իսկ ամենահիմնավոր հաստատումն է:
 Վերջին նախադասության մասին շատ մի մտածեք..Խնայեք ձեզ, համ էլ` մտածելը վտանգավոր է, հատկապես մեր սեռի ներկայացուցիչների համար:


  Теперь по теме
     Շուրջս շատ շատերը հոգնած են ու հավես չունեն ոչնչի` ոչ դասի, ոչ գործի, որ զվարճանքի, ոչ տառապանքի, կատարելապես սպառված են: Իսկ ես թարսի պես ունեմ լիքը հավես ու լիքը դրական էներգիայով "իրանց անհավես ջանը տանջելու հավես":
    Ու նայում եմ բոլորի աչքերին. մարդիկ ճիշտ են ասում, հավես չունեն, էներգիա չունեն, ուժ չունեն, իսկ այս ամենն ունենալու ցանկություն անգամ չունեն: Ինչ վատ ա չէ?
  Լուրջ, մի հատ գնացեք հայելու մոտ ու ուշադիր նայեք ձեր աչքերին. եթե հոգնած ու տառապած հայի թախծոտ  աչեեեեեեեեեեր չունեք, ուրեմն...ուրեմն զտարյուն հայ չեք: Այն, որ հայկական գենոֆոնդը թուրքերի հանդեպ ատելությունից բացի ժառանգներին է փոխանցում նախկին սերունդների տառապանքը, հոգնածությունն ու դարդն ու ցավը, ես չեմ բացահայտել, այլ լուրջ -ակնոցավոր -ձյաձյա- գիտնականները:
   Բայց եկեք մի պահ փորձեք մեզ ամերիկացու տեղ դնել...
  Չեմ ասում ֆասթֆուդվենք, ապուշանանք, այլ ասում եմ սկզբնական շրջանում թեկուզև արհեստական, իսկ հետագայում ավելի ու ավելի բնական դարձող ժպիտ ու հավես, էնտուզիազմ, ինտենցիա ու տենց սիրչուն բառեր դնենք աչքերներիս ու դեմքներիս...
Վայ, ինչ լեզվով ու ոճով եմ գրում...Ամոթ ինձ...Կներեք, գրագետ գրելու հավես չունեմ:-2222 Ներեցեք, իմ սիրելի դասախոսներ
    Հա, ինչ էի ասում? Հա, եկեք մի հատ զվարթանանք էլի, եկեք մի հատ ուրախանանք էլի, եկեք նոր անջատված հարթուկի դեմքով չապրենք էլի, եկեք հավես չունենալու հավես չունենանք ու արդյունքում հավես ունենանք էլի...ու եկեք չնեՌվայնանանք նրանց "վրա", ով "մեզին հաԳաՌակ" հավես ունի, տրամադրություն ունի, էներգիա ունի ու լիքը բան ա հասցնում անել:
  Ուֆ, էլ գրելու հավես չունեմ...ես էլ եմ հայ..ես էլ եմ հոգնած ու ծեր ազգի ներկայացուցիչ:
Բայց եկեք "քիչ մը ամերիԳանանք էլի"` բառի հաղորդակցա-տեղեկատվական նշանակությամբ: Եկեք հավես ունենալու հավես ունենանք, խնդրում եմ, եկեք, գալիս եք?-




13.03.2011

Սիրում եմ լինել կատարյալ երջա.....

 Սիրում եմ լինել կատարյալ երջանիկ...
 Սիրում եմ ուղեղս անջատել, դադարել մտածել դասերս ու գործերս հասցնելու մասին, ազգականներիս ու ընկերներիս անհրաժեշտ չափաբաժին սերն ու ուշադրությունը հատկացնելու մասին, չեմ հոգում, թե արդյոք արևային ակնոցս մաքուր ու մազերս լավ հարդարված են, ինձ չի հուզում, թե արդյոք ես ինձ ճիշտ եմ պահում կամ սխալ, ուղղակի  համապատասխանաբար շնչում ու արտաշնչում եմ հնարավորինս մեծ քանակությամբ թթվածին ու ածխաթթու գազ, ու ուղղակի ապրում եմ, ուղղակի ժպտում եմ անկախ իմ կամքից, ինքնաբերաբար ծուռմռտիկ ատամներս բացում եմ ու աչքերս լայն ժպիտից փակվում են..ու ես երջանիկ եմ..մի պահ...երկու պահ...ու հաջորդ պահին ....ու էլի նույն առօրյան գալիս ու մարտին հալվող ու տանիքից ամենաանհարմար պահին ընկնող սառույցի պես ընկնում է գլխիս, ստիպում վայր իջնել ու նորից անձեռոցիկը հանել ու ակնոցս մաքրել, ձեռքերով փորձել շտկել քամուց գզգզված վարսերս, փակում եմ առաջվա պես ծուռմռտիկ ատամներս, ու սկսում եմ ապրել բոլորի պես:
   Ու էլի չափից շատ գործ ու խառը դասեր, ու էլի լիքը տրանսպորտ, ու էլի առավոտ վաղ արդեն ջղային մարդիկ հասարակական տրանսպորտում ու փողոցում, ու էլի թանկուկրակ գներ էլիտար սուպերմարկետներում... ու մենակ մի հույս է ինձ ուժ տալիս, որ դիմանամ, համառեմ, այն հույսը, որ շաբաթվա վերջին օրը, երբ գնամ եկեղեցի, լիցքաթափվեմ, հետո կկանգնեմ եկեղեցու դիմացի այգում, ձեռքերս ու հոգիս լայն բաց կանեմ, կնայեմ Արարատիս, թոքերս կլցնեմ մեր մասիվի ամենամաքուր օդով, կժպտամ ու մի պահ, մի երկու պահ, մի երեք պահ լինեմ կատարյալ երջանիկ:




08.03.2011

Ներելու մասին

   Իմ առաջին սկզբունքը այս քրիստոնեական գաղափարն է հենց. մարդկանց հետ վարվում եմ ճիշտ այնպես, ինչպես ուզում եմ և ակնկալում, որ իրենք պիտի վարվեն ինձ հետ: Պետք է խոստովանեմ նաև, որ երբեմն դժվարանում եմ ինքս առաջին քայլն անել, հատկապես երբ ինձ թվում է, ու ինչքանով եմ ես ճշմարիտ չգիտեմ, թե այդ դեպքում ես չէի, որ պիտի ընդառաջ գնայի: Բայց ես հաղթահարում եմ իմ փառասիրությունն, ու միշտ նպատակն արդարացնում է միջոցները:
   Ունեմ ընկերներ, ովքեր ինձ հետ ժամանակին սխալ են վարվել, ու ես եմ գնացել փոխըմբռնման, ու հիմա իրանք են ինձ կերտած մարդիկ, ինչի համար անչափ խնորհակալ եմ:
  Երեկ բոլորին շնորհավորելիս ասում էի, որ մի քիչ ավելի ներողամիտ լինեն իրար հանդեպ, զիջող, համբերատար: Քանի որ ինքս գնալով ավելի մեծ չափաբաժնով եմ զգում իմ մեջ այդ որակները, ու տեսնում եմ, որ դա ինձ միայն ավելի լավն է դարձնում: 
   Ուսանողական տարիների մտերիմներս գիտեն, որ ես միշտ էլ ներողամիտ եմ եղել, ու դա իմ թերևս մեծագույն թերությունն էր այն ժամանակ համարվում. բայց հիմա հասկացել եմ, որ այլ բան է լինել ներողամիտ` ելնելով  համարժեք պատասխան տալուքո տկարությունից ու անկարողությունից, իսկ այլ բան է ներել ու զիջել, երբ այլընտրանք ունես, երբ ավելի ուժեղ ես , քան դիմացինդ: Վերջինը նման է ուսուցիչ լինելուն, երբ  ուսուցիչըփորձում է աշակերտին հանգեցնել ճիշտ եզրակացության, ու լռում է, չի ասում պատասխանը, բայց և տանում է դապի դա, ու սպասում է` հույս ունենալով, որ աշակերտը կբռնի ճիշտ ուղին, բայց կան նաև հիմար աշակերտներ:
   Ուրիշներին ներելով` մենք շոյում ենք մեր իսկ ինքնասիրությունը, բայց դա թերևս այդքան էլ վատ չի:
   Ու մեկ էլ հիշեք, որ...
  Ներեք, սիրելիներս, ու զիջող եղեք, ընդառաջեք հատկապես թույլերին, բայց հիշեք նաև, որ անբարոյական արարք է վերևից նայել ներքևինին այն դեպքում, երբ վերջինիս քեզ հետ վերև չես քաշելու:

03.03.2011

Կան մարդիկ

   Կան մարդիկ, ում հետ մենք շփվում ենք ամեն օր, ու կան մարդիկ, ովքեր գալիս են ու մեր կյանքի կողքով անցնում:
   Կան մարդիկ, ովքեր գալիս են ու մեր կյանքի կողքով անցնում ու մեզ ավելի հարազատ են, քան նրանք, ովքեր մեր կողքին են:
   Կան մարդիկ, ովքեր մեր կեղքին են, բայց իրենց կողքին մենք միայնակ ենք:
   Կան մարդիկ, ում կողքին մենք միայնակ ենք, բայց առանց իրենց էլ անկարող ենք ապրել:
   Կան մարդիկ, առանց ում մենք անկարող ենք ապրել, ուստի հանդուրժում ենք նրանց:
   Կան մարդիկ, ում մենք հանդուրժում ենք ու սկսում ընդունել իրենց բոլոր թերություններով:
   Կան մարդիկ, ում մենք հանդուրժում ենք ու սկսում ընդունել իրնց բոլոր թերություններով, ու շփվում ենք իրենց հետ ամեն օր:
Բայց և հիշենք, որ կան մարդիկ, ում հետ մենք չենք շփվում ամեն օր, նրանք գալիս են ու մեր կյանքի կողքով անցնում, բայց մեզ ավելի հարազատ են, քան մեր կողքի մարդիկ, այն մարդիկ, ում կողքին մենք միայնակ ենք, բայց և առանց իրենց անկարող ենք ապրել: Հենց դրա համար է, որ մենք իրենց հանդուրժում ենք ու սկսում ընդունել իրենց բոլոր թերություններով, ուստիև` շփվում ենք իրենց հետ ամեն օր:
   Ես սիրում եմ քեզ` դու եկար ու անցար իմ կյանքի կողքով, բայց դու իմ հարազատն ես, դու իմ կողքին ես, երբ ես միայնակ եմ, ես սիրում քեզ քո թերությունների համար: Ուզում եմ քեզ հետ շփվել ամեն օր; Բայց չէ...Չեմ ուզում....դու այդ դեպքում կդադարես լինել այն մարդկանցից, ովքեր գալիս են ու մեր կյանքի կողքով անցնում...Ես քեզ հետ եմ, Ա........
   

26.02.2011

Ես ազատություն եմ քարոզում

   Չէ, ինձ իմ սիրելի Նալբանդյանի տեղը չեմ դրել, բայց տենց մի բան:
   Մարդիկ, ընկերներ, ոչ այնքան ընկերներ, բոլոր, ազատ եք դուք, հասկանում եք, թե չէ?Դուք ազատ եք անել այն, ինչ ուզում եք, ու չանել այն, ինչ չեք ուզում:
   Եթե մի օր առավոտյան զգում եք, որ հավես չունեք դասի գնալու, մի գնացեք. դուք ազատ եք:
   Եթե ուզում եք ամռանը զեղչերից հետո  նոր գնած երկարաճիտ կոշիկները հագնել, անգամ եթե շորերին համապատասխան չեն, հագեք ու ձեզ լավ զգացեք. դուք իրոք ազատ եք: Մի վախեցեք քննադատվելուց. քննադատելն էլ դիմացինի ազատության սահմաններում է:
   Եթե ձեզ չի բավարարում այն կրթությունը, որը ստանում եք, այն դասախոսներն, ովքեր դասավանդում են, փոխեք բուհն ու դասախոսներին, մի խուսափեք` վախենալով, որ ձեզ հետ "կթարսվեն", դուք ազատ եք ձեր կրթության հարցում:
   Եթե դուք փնտրում եք աշխատանք, բայց իրականում դա անում եք, որովհետև չուրս կողմը բոլորը դա են քարոզում ու աշխատանքացավով են տառապում, իսկ դուք իրականում ապահովված եք, ունեք լիքը անելիք ու երջանիկ եք, շարունակեք այդպիսին լինել: Միշտ չէ, որ շրջապատը ձեզ օգնում է հասնել ձեր ազատությանը:
   Եթե ձեզ հաճույք է պատճառում մեր հայկական հիմար ինտերնետ-կապով դանդաղ կինո բեռնելը, մինչդեռ կարելի է գոնե վարձույթի սրահից դիսկը վերցնել ու նայել, տանջեք ձեր համակարգիչն ու հասեք ձեր ուզածին:
   Ազատ եղեք, քանի դեռ կարող եք, չէ որ գալիս է ժամանակ, երբ մենք ինչ-որ չափով դադարում ենք ազատ լինել, ավելի ճիշտ` փոխվում է ազատության մեր ընկալումը. վստահ եմ` հասկացաք ինչը նկատի ունեմ:
  Մեկ էլ մի մոռացեք, որ ամեն մեկի ազատությունը սահմանափակվում է այնտեղ, որտեղ սկսում է մյուսի ազատությունը, ուստի նպաստեք միմյանց ազատ լինելուն:

Հ.Գ. Եթե ձեզ թվում է, որ այն 1 րոպեն, որ կորցրիք այս նյութը կարդալով, ափսոս էր, դուք ազատ եք գրել մեկնաբանություն ու ինձ հետ կիսվել ազատության ձեր ընկալմամբ;

   

22.02.2011

Գնաճ, գնաճ մինչև վերջ

   Ամենահամեստ հաշվարկներով վերջին տարիների ընթացքում գնաճը մեր երկրում տարեկան 9-11 տոկոս է կազմել, ու այդ ինֆլյացիան շարունակում է դեգրադացնել մեր կենցաղը: Սակայն, հավանաբար այս միտումը ժամանակին բոյկոտելով` հասարակությանը չէինք հանգեցնի տնտեսության այսօրվա հետճգնաժամային նախաճգնաժային ճգնաժամին: Բայց այդ որ հայկական ավանդական ընտանիքը կդիմանար առանց մսամթերքի ու կաթնամթերքի թեկուզ մեկ շաբաթ...անգամ հետագայում նշված  և մյուս մթերքները "խելքին մոտ" գներով ձեռք բերելու հույս-հավատ-մուրազով:
   Ու ոչ ոք սրան-նրան բողոքելուց բացի ոչինչ չձեռնարկեց:
   Ու որ ոք իր ստամոքսն ու հետևաբար` գրպանը չխնայեց:
   Ու ոչ ոք բեռնաթափման մեկ շաբաթ չհայտարարեց:
   Եվ արդյունքում առաջվա 260-ի փոխարեն այժմ 580 դրամով խտացրած կաթ, առաջվա 1000-ի փոխարեն այժմ 2800 դրամով տավարի միս գնելով, և 1200-ի փոխարեն այժմ 2800 դրամեվ Կալինինոյի, իսկ ավելի հաճախ` Աշտարակի ու Սիսիանի պանիր ուտելով ապրում ենք: Ու չենք էլ դժգոհում. վստահ եմ, բոլորիդ սեղաններին էլ անհրաժեշտ մթերքներն առկա են, հատկապես տոն օրերին: Բա ոնց? Բա 1400 դրամով խնձոր ու 350 դրամով խառը կանաչու մասունքներ չհրամցնենք մեր հյուրերին?
  Գնաճի պատճառները չենք էլ փորձում բացահայտել: Մեր ուղեղին դա հասկանալի չէ: Իսկ հետևանքները չենք էլ փորձում կանխագուշակել: Առանց գուշակությունների էլ պարզ է, ամեն անգամ երբ երկրում 20 տոկոսանոց գնաճ գրանցվի, աշխատավարձները պիտի 10 տոկոսով բարձրացվեն: Բա հավասարակշռություն չլինի երկրում? Բա պետբյուջեն չհարստանա?
   Ու ամենատարօրինակն այն է, որ մենք ոչ միայն հանդուրժել, այլ արդեն համակերպվել ու ընդունել ենք այդ քաղաքականությունը` բյուջեն հարստացնելու մեզ անհասկանալի տրամաբանության վրա հիմնված այդ նախագիծը: 

   Որոնք են գնաճի իրական հետևանքները?
   Առաջվանից ավելի դատարկ սառնարանները խանութներում ու ավելի լիքը սառնարանները մեր տներում...Տաքսու ծառայություններում մեքենաների պակասը և դրանց ու սեփական մեքենաների ավելացումը մեր բակերում... Ու այն վախը, որով ես խանութ եմ մտնում ամեն կիրակի. բա որ վրայովս անցնեն ու վերջին թառափը քթիս տակից տանեն....


հոդվածը ներկայացնում եմ առանց խմբագրության. գրվել է 5 րոպեում, երեկ, դասի ժամանակ...