30.03.2011

Ընկերներ...



  Ընկերներ..մարդիկ մեր կյանքում, ովքեր մեր կողքին են միշտ..կամ երբեմն...կամ երբեք
  Ընկերներ..մարդիկ, ովքեր սիրում են մեզ, կամ ում մենք ենք սիրում..կամ չենք սիրում իրականում...
  Ընկերներ...մարդիկ, ովքեր ուրախանում են մեր հաջողություններով...կամ նախանձում են մեզ...
  Ընկերներ...մարդիկ, ում հետ մենք կայանում ենք, կամ ում կորստից հետո ենք մենք կայանում...կամ չենք կայանում առհասարակ
  Ընկերներ...անհրաժեշտ մարդիկ մեր կյանքում...
  Ընկերություն...անխուսափելի երևույթ մեր կյանքում...
  Ասում են` լավ ընկերը նա է, ով կողքիդ է նեղ օրերին...Սուտ է, նեղ օրերին քեզ անծանոթն էլ կօգնի ու կտխրի քեզ հետ, եթե բարեսիրտ մարդ է: Իսկ ընկերդ, միթե նա միշտ անկեղծ ուրախանում է քո ձեռքբերումներով, միթե իրեն հաճելի է, երբ դու գնում ես Ամերիկա, իսկ ինքը` Քոբուլետի, երբ դու վարում ես Տուարեգ, ինքը` իր ոտքերը, երբ դու ճաշում ես "Հին Էրիվանում", ինքը` լավագույն դեպքում` Օստում, երն դու միշտ ուշադրության կենտրոնում ես, իսկ ինքը` "Կենտրոն թիվի" է դիտում, երբ դու գեղեցիկ ես, իսկ ինքը` մաթեմատիկոս-ֆիզիկ...Ոչ, մարդը նախանձ էակ է. ..բոլորն են նախանձ..բոլորս ենք նախանձ...թող ոչ ոք իր համար  թևիկներ չհորինի: Դա մարդկանց բնական վիճակն է: Ուղղակի ոմանք կարողանում են իրենց մեջ դաստիարակել "կոռեկտ նախանձելու կուլտուրա", ոմանք` ոչ:
  Ընկերներ, մարդիկ, ովքեր քեզ հասկանում են կես բառից...Իսկ դու ինք քեզ հինգ նախադասությունից հասկանում ես?
  Ընկերներ, մանկության ընկերներ, դպրոցական ընկերներ, համալսարանական ընկերներ, սեղանակից ընկերներ, դարդակից ընկերներ, դագաղակից ընկերներ...
  Ընկերներ, մարիկ ովքեր քեզանից ակնկալիքներ ունեն..սեր են ակնկալում, ուշադրություն, նվիրվածություն, հարգանք...որ իրենց համար մի տեղ մի լավ բառ կասես...որ կհավանես իրենց անհեթեթ հագուկապը...կամ կուտես իրենց պատրաստած թույնը...կամ չգիտեմ էլ ինչ...
  Ընկերներ..մարդիկ, ովքեր նեղացնում են քեզ, որ հետո դու ներողություն խնդրես իրենցից:
  Ընկերներ, ովքեր անուշադիր են դառնում քո հանդեպ, երբ դու ուշադրության կարիք ունես
  Ընկերներ...մարդիկ, ովքեր քեզ սիրում են, երբ դու քեզ սկսում ես ատել, ու ատում են, երբ դու քեզ սկսում ես սիրել...
  Ընկերներ...հին ու նոր...մոտ ու ոչ այնքան...
  Ընկերներ...կարևոր ներդրումներ կյանքի բանկում` բարձր տոկոսադրույքով..,,,,,,,,,,,ընկերներ...ընկերնրերս...իմ մտերիմ հոգիներ...իմ դավաճան ու խաբող ընկերներ...իմ նվիրված ու սատարող ընկերներ..ես սիրում եմ ձեզ, ի վերջո, դուք եք ինձ կոփում ու ժպիտներ պարգևում:
  Այնուամենայնիվ, ես ունեմ շատ հիասքանչ ընկերներ, ու շնորհակալ եմ իրենցից, որ կան:
  Սիրում եմ իմ բոլոր ընկերներին...Գլխիս վրա տեղ ունեք, սիրելիներս

Комментариев нет:

Отправить комментарий