13.06.2011

Ընկեր-չընկեր- հարաբերական է

Հետաքրքիր բան ա էս անտեր կյանքը: Ամեն մի ձեռքբերումով մի ընկեր եմ կորցնում: Ով իմ ամենալավ ընկերն էր, հիմա կողքիս չի: Կողքիս են նրանք, ովքեր ինձ երբեք չեն սիրել ու չեն ընդունել, ու մեկը մեկի հետևից մտքափոխ են լինում: Հիմա, ես եմ մոլորվել, թե իրանք? 

Հետաքրքիր ա էլի, ումից զզվել եմ, ումից խուսափել եմ, ում անտեսել եմ, իրանք հիմա իմ կողքին են, ինձ օգնում ենք, թև տալիս, ժամանակ ու հոգատարություն շռայլում: Իսկ նրանք, ու համար ու հանուն ում խաբել եմ, սպասել եմ, լռել եմ, գոռացել եմ, չկան, կորած են...
Հիմա չգիտեմ` ինչ մտածեմ: Կարողա ես եմ կորել վրաս խաբար չկա?

12.06.2011

սա մի քանի ամսվա նյու է, չէի հրապարակել, որոշեցի անել դա, դա ինձ պետք էրՄահն անխուսափելի...մահն ահավոր...մահը` դատավոր

    Այսօր մենք քեզ հանձնեցինք հողին, ու դու էլ չկաս, էլ չես լինի: Էլ երբեք չես զանգի ու քո զանգին չուզելով չեմ պատասխանի ես. ներիր ինձ այդ վերաբերմունքիս համար, որ ունեցել եմ քո հանդեպ: Էլ երբեք չեմ խուսափի քո զանգերից, քո հարցերից,  քո ներկայությունից, քեզանից էլ երբեք չեմ խուսափի...որովհետև դու մահացել ես, դու էլ չկաս:
  Ու հիմա քեզ սիրում եմ առավել, քան երբևէ:
  Ու հիմա մի պահ հասկանում եմ, որ կարոտում եմ քեզ:
  Ու հիմա դու չկաս, դու էլ չկաս:
  Մահը մեզ հանկարծակիի է բերում, այն անխուսափելի է, այնուամենայնիվ, ոմանց հաջողվում է երկար սողոսկել այդ անխուսափելիից: Քեզ չհաջողվեց:
  Քո մահը այնքան վիշտ վերեց ինձ. չէի սպասում:
  Մահը ստիպում է մեզ մտորել կյանքի մասին: Կյանքը  ստիպում է մեզ վախենալ մահվանից: Կյանքը ավարտվում է մահով, իսկ մահը սկսվում է կյանքից:
  Ասում են` կյանքում ամեն ինչ արդար է ու լինում է իր ժամանակին: Եթե այդպես է, ցավում եմ քեզ կորցնելուս համար, Աստված թող քո հոգուն խաղաղություն բերի ու հանգիստ: Ես քեզ սիրում եմ: Գնաս բարով:

Երբեք չեմ երազել ծովափի մասին

Կան մարդիկ, ում համար կատարյալ հանգիստը միայն ծովի ափին է հնարավոր, իսկ կան մարդիկ, ում համար կատարյալ հանգիստը պարզապես երկար քնելն է:
Ես ոչ առաջիններից եմ,  առավել ևս` ոչ երկրորդներից. իմ կատարյալ հանգիստը միայն ինձ համար հասկանալի և հնարավոր երևույթ է: Ես երազում եմ քեզ հետ միասին գնալ Լոնդոն, բարձրանալ Սուրբ Պողոսի տաճարի գմբեթի վրա ու տաք շոկոլադ խմել: 

Կամ ծայրահեղ դեպքում կարելի է քեզ հետ միասին կորել Ֆլորենցիայի փողոցներում, հետո գնալ Սանտա Մարիա դել Ֆյորիի տակ երկար նստել ու տիրամիսու ուտել..լիքը տիրամիսու:

 Մի տարբերակ էլ ունեմ - արի գնանք Շուշիի բերդի մոտ մի տեղ, բացատում նստենք ու գիրք կարդանք - գիտես` որ գիրքը:


 Եվ վերջինը...չկա-չկա, բոլորի պես գնանք Էյֆելյան աշտարակի վրայից Փարիզով զմայլվելու ու իրար սեր խոստովանելու...




Արի...Գալիս ես? Գնանք միասին..հանգստանալու..դե լավ, ուզում ես ծովափ գնանք..բայց միասին` երկուսով...Երբեք չեմ երազել ծովափի մասին, բայց միշտ եմ երազել քո մասին: Իմ կատարյալ հանգիստը միայն դու կարող ես երաշխավորել: Ես սիրում եմ քեզ:

25.05.2011

Պարզապես նոր գրառում իմ բլոգում

  Վերջերս այնքան գաղտնապահ եմ դարձել, որ անգամ փողոցում քայլելիս նայում եմ, թե արդյոք պատահական անցորդը չնայեց իմ ձեռքի պայուսակին, մատանուն, հագուստիս, ակնոցիս, ու ինձ թվում է, որ ամեն մի հայացք ինձ գաղտնազերծում է իրենց աչքերում: Իսկ ես դա այնքան չեմ ուզում:  Չէ, հոգեկանս ավելի քան հավասարակռված վիճակում է...պարզապես
  Պարզապես, երբ մեկ, երկու, երեք, չորս անգամ գաղտնիքս ընկերներիս հայտնելով ինքս իմ գլխին ձախողումներ եմ հավաքել, հասկացել եմ, որ որքան քիչ մարդ իմանա իմ նախագծերի մասին, այնքան քիչ մարդ կցանկանա դրանց տապալումը, իսկ այդպիսիք, այո, կան:
   Ես սնահավատ չեմ...Բոլորն էլ  վստահում են մարդկանց..դե բոլորին չէ, ուղղակի:
   Իսկ ես առհասարակ դադարել եմ վստահել մարդկանց: Ոչ ոքի չեմ վստահում: Արդյոք ես եմ մեղավորը, թե իմ կողքին են անվստահելի մարդիկ: Հավանաբար` առաջինը: Ու ոնց ես ելք գտնեմ այս անհավատ ու անվստահելի իրավիճակից: Գնամ կորեմ: