Այսօր մենք քեզ հանձնեցինք հողին, ու դու էլ չկաս, էլ չես լինի: Էլ երբեք չես զանգի ու քո զանգին չուզելով չեմ պատասխանի ես. ներիր ինձ այդ վերաբերմունքիս համար, որ ունեցել եմ քո հանդեպ: Էլ երբեք չեմ խուսափի քո զանգերից, քո հարցերից, քո ներկայությունից, քեզանից էլ երբեք չեմ խուսափի...որովհետև դու մահացել ես, դու էլ չկաս:
Ու հիմա քեզ սիրում եմ առավել, քան երբևէ:
Ու հիմա մի պահ հասկանում եմ, որ կարոտում եմ քեզ:
Ու հիմա դու չկաս, դու էլ չկաս:
Մահը մեզ հանկարծակիի է բերում, այն անխուսափելի է, այնուամենայնիվ, ոմանց հաջողվում է երկար սողոսկել այդ անխուսափելիից: Քեզ չհաջողվեց:
Քո մահը այնքան վիշտ վերեց ինձ. չէի սպասում:
Մահը ստիպում է մեզ մտորել կյանքի մասին: Կյանքը ստիպում է մեզ վախենալ մահվանից: Կյանքը ավարտվում է մահով, իսկ մահը սկսվում է կյանքից:
Ասում են` կյանքում ամեն ինչ արդար է ու լինում է իր ժամանակին: Եթե այդպես է, ցավում եմ քեզ կորցնելուս համար, Աստված թող քո հոգուն խաղաղություն բերի ու հանգիստ: Ես քեզ սիրում եմ: Գնաս բարով:

Комментариев нет:
Отправить комментарий