Կան մարդիկ, ում համար կատարյալ հանգիստը միայն ծովի ափին է հնարավոր, իսկ կան մարդիկ, ում համար կատարյալ հանգիստը պարզապես երկար քնելն է:
Ես ոչ առաջիններից եմ, առավել ևս` ոչ երկրորդներից. իմ կատարյալ հանգիստը միայն ինձ համար հասկանալի և հնարավոր երևույթ է: Ես երազում եմ քեզ հետ միասին գնալ Լոնդոն, բարձրանալ Սուրբ Պողոսի տաճարի գմբեթի վրա ու տաք շոկոլադ խմել:
Կամ ծայրահեղ դեպքում կարելի է քեզ հետ միասին կորել Ֆլորենցիայի փողոցներում, հետո գնալ Սանտա Մարիա դել Ֆյորիի տակ երկար նստել ու տիրամիսու ուտել..լիքը տիրամիսու:
Մի տարբերակ էլ ունեմ - արի գնանք Շուշիի բերդի մոտ մի տեղ, բացատում նստենք ու գիրք կարդանք - գիտես` որ գիրքը:
Եվ վերջինը...չկա-չկա, բոլորի պես գնանք Էյֆելյան աշտարակի վրայից Փարիզով զմայլվելու ու իրար սեր խոստովանելու...
Արի...Գալիս ես? Գնանք միասին..հանգստանալու..դե լավ, ուզում ես ծովափ գնանք..բայց միասին` երկուսով...Երբեք չեմ երազել ծովափի մասին, բայց միշտ եմ երազել քո մասին: Իմ կատարյալ հանգիստը միայն դու կարող ես երաշխավորել: Ես սիրում եմ քեզ:
Комментариев нет:
Отправить комментарий