Միշտ ասել եմ, որ ամենակարևոր բանը, որ բուհն ինձ սովորեցրեց, ճիշտ աղբյուրներից օգտվելն է: Կարևոր է իմանալ, թե որ գրքից, ու կայքից ու որ անձից կարող ես ստանալ այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է քեզ:
Հույզն էլ է տեղեկատվություն:
Սովորենք օգտվել ճիշտ աղբյուրներից. ճիշտ մարդկանցից ստանանք այն հույզերը, որոնց կարիքն այդ պահին ունի մեր ներաշխարհը: Սա երջանկության գաղտնիքներից մեկն է, թերևս: Բնավ խորհուրդ չեմ տալիս օգտագործել շրջապատի մարդկանց մեր ներքին կարիքները բավարարելու համար. վստահ եղեք, եթե դիմացինը չուզեցավ, երբեք չի տա ձեզ այն, ինչ փորձում եք վերցնել: Միշտ առկա է լուռ փոխհամաձայնությունը, որի մասին ընդունված չէ բարձրաձայնել, բայց ցանկալի է դա նկատել, գիտակցել ու գնահատել:
Չմոռանանք նաև, որ մեր հույզերը մեր ընտրությունն են: Շրջակա միջավայրն, իհարկե, շռայլորեն հույզերի տեսքով տեղեկտվություն է տարածում, սակայն մինչև մենք պատրաստ չլինեն և չուզենանք, չենք թողնի, որ դա անդրադառնա մեզ վրա, չենք ընկալի այն: Ուղղակի սա ենթագիտակցորեն է տեղի ունենում: Քչերն են կառավարում գործընթացը: Եվ, ցավոք:

Леонид Афремов- Босая девочка |
Լցրեք ձեզ լավագույն հույզերով, և դրա համար օգտագործեք ճիշտ աղբյուրներ` համապատասխան մարդկանց: Չէ որ ոչինչ այնքան հանգստություն ու ոգևորություն չի բերում, որքան բավարարված ու ներդաշնակ "ներսը":
Ու մի մոռացեք, միշտ էլ գործում է փոխադարձության փիլիսոփայությունս. որքան վերցնում եք, ճիշտ այդքան պիտի տաք:
Комментариев нет:
Отправить комментарий