20.06.2011

Ծնունդս Շնորհավոր

  Ես միշտ չեմ սիրել իմ ծննդյան նախօրյակը. դժվար է գիտակցել, որ մեկ տարի էլ գլորվեց անցավ ու ավելի դժվար էր խոստովանել, որ այնուամենայնիվ շատ բաներ, որ պլանավորել էի անել, չարեցի ինչ-ինչ պատճառներով: Այս տարի այլ է: Որովհետև այս տարի ես հաղթել եմ ժամանակին: Ամեն ինչ չէ, բայց շատ գործեր եմ արել, մեծ հաղթանակներ ունեմ թիկունքումս. ուստի հպարտ եմ ինձանով:
 Անցյալ տարի այս օրը Հռոմի փողոցներն էինք չափչփում մայրիկիս հետ, հետո գնացինք հրաշալի Ֆոնտանա դի Տրեվիի դիմացի ռեստորանում աշխարհի ամենահամեղ սպագետին ու գինին վայելեցինք: Ծննդյանս օրերից ամենաանմոռանալի էր հենց 20 ամյակիս օրը. ես այդ օրն ասացի "Մամ, ուզում եմ հենց հիմա հենց այստեղ մեռնել", չէ, դեպրեսիայի մեջ չէի, ուղղակի Սիքստինյան կապելլայում էի, ամենաթանկ մարդն էլ` կողքիս. ինչ վատ պայմաններ են փառավոր մահվան համար? Բայց դիմացա, տեսա հրաշքներ ու վերջնականապես որոշեցի աչքերս ապահովագրել: Իտալական տասնյակ քաղաքնում եղա ու մի լավ հարստցած` հոգեպես և ֆիզիկապես, վերադարձա տուն: Ընդունվեցի իմ ցանկացած երկու բուհերը, միաժամանակ երկու բուհում մագիստրատուրայում առկա ուսուցում ստանալու պատիվը ու պատիժը շատ մարդ չի հաղթահարել. ես այդ եզակիներից եմ, ու ի միջի այլոց, օրենքը պատժում է նման հանդգնության համար: բայց ես գոհ եմ, ու դա էլ բավարար չէր, սկսեցի աշխատել: Հպարտ եմ, որ քայլեր եմ անում լրագրության ոլորտում, մեծ պատիվ է լինել "Հայաստանի գիտական լրագրողներից" մեկը: Բացի այդ այս տարի մի կայք էլ թարմգանեցի մաիտրայից, որը ուտով պատրաստ կլինի արդեն: Ուրախ եմ: Եղա իմ ցանկացած երեք վայրերից երկուսում, մնում է Անի գնամ, Անիս տեսնեմ, ու չմեռնեմ: Շուշի..որքան էր սպասում, որքան հասունացա այդ 2 օրում, ինչքան բան հասկացա...
Տաթևն էլ ինձ ուրախացրեց, հրաշք վայրեր...
Լավ ընկերներ ձեռք բերեցի, լավ ընկերների կորցրի, եղբորս կորցրի ու հասկացա, որ իր մահից հետո իրեն գտա ու ինքը միտ մեջս է, կողքիս է, ուսիս է, ամենուր է...
Սիրում եմ իմ դասախոսներին. դասեր մի կողմ..իրենք ինձ ապրել են սովորեցնում, մարդկային հարաբերություններ են ցույց տալսի, սիրում եմ բոլորին, անչափ շատ եմ հարգում ու գնահատում:
Սիրում եմ ինձ` Լոնդոնում վերգտած: Պատահաբար ստացվեց ճանապարհորդությունս Լոնդոն: Հեչ ոգևորված չէի, մի տեսակ շշմած էի, չէի հասկանում` ուր եմ գնում ու ինչու:
Բայց հիմա հասկանում եմ, որ իմ սիրտը Սարոյանի սրտի լեռներից մի քանի հարյուր մետր ցածր անգլիական դաշտերում է: Ես ինձ գտա Լոնդոնում ու ես ինձ կորցրի Լոնդոնում: Հրաշք էր Լոնդոնը: Ինձ տվեց նաև լավ ընկերների` ի դեմս Գայանեի, Կարինեի, Սերգեի, Աիդայի և այլոց:
Նախորդ տարի ես հասկացա, թե ինչու են ինձ մկրտել հայ առաքելական եկեղեցում. իմ մեջ զարթնեց հայ առաքելական եկեղեցում մկրտված քրիստոնյան, ու դա միմիայն ավելի լավը դարձրեց ինձ:
Թևակոխում եմ քսանմեկերորդ տարիս ու գիտեմ` այս տարի ավելի լավ է լինելու, ավելի մեծաքանակ ու խոշոր են լինելու հաղթանակներս, ավելի ճիշտ շրջապատում եմ լինելու, ավելի երջանիկ եմ լինելու, ավելի իմաստուն եմ լինելու, լավ ընկերներ եմ ունենալու, մայրս ավելի առողջ ու հաջողակ է լինելու, կեսս էլ այսուհետ միշտ կողքիս է լինելու: Այսուհետ ավելի լավ է լինելու:
Ուզում եմ ներողություն խնդրել բոլորից, ում այս տարում հասցրել եմ ինչ-որ կերպ ցավ պատճառել, գիտեք, ես իրականում ավելի լավն եմ, քան ցույց եմ տալիս: Ուզում եմ շնորհակալ լինել բոլորից, ով կա իմ կողքին ու ով չկա. ուրեմն այդպես էր ճիշտ: Շնորհակալ եմ, որ ինձ լքեցին ոմանք, շնորհակալ եմ, որ ինձ միացան ոմանք, շնորհակալ եմ, շնորհակալ եմ: Ես երջանիկ եմ, ես կատարյալ չեմ, իհարկե, բայց միանանակ ճիշտ ուղի եմ ընտրել նպատակներիս հասնելու համար: Սիրում եմ կյանքս ու բոլորի իմ կյանում: Ծնունդս Շնորհավոր



4 комментария:

  1. Անիիիիիիի,չես պատկերացնի, թե ինչքան հուզվեցի այս պահին, շնորհակալ եմ, շնորհակալ եմ...
    Ու նաև նրա համար, որ ինձ ստիպեցիր հիշել ու վերլուծել իմ 20-ամյակը և այդ տաիրքում իմ կատարած քայլերս...
    ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ...
    ԾՆՈՒՆԴԴ ՇՆՈՐՀԱՎՈՐ...

    ОтветитьУдалить
  2. Ապրես Տիկուհի ջան, ես էլ քեզանից եմ շնորհակալ, իրոք շատ: Գիտես` ես միշտ սա անում եմ, ուղղակի այս անգամ հրապարակորեն, ուզեցի, բոլորիդ հետ կիսվել, բոլորիդ շնորհակալ լինել, ու բոլորիդ գնահատել ու խնդրել կողքիս լինել ու ուրախանալ ինձ հետ, ինձ համար, դե ես էլ ձեզանով...

    ОтветитьУдалить
  3. Ան ջան...ես քեզ էդքան լավ չեմ ճանաչում,բայց մաղթում եմ այն,ինչ միայն երջանկություն ու սրտի թրթիռ է պարգևում:Դու անհատականություն ես/եզակի երևույթ ներկայումս/...ու էդպիսին էլ կմնաս...ամենալավը քեզ...

    ОтветитьУдалить
  4. Ապրես մատաղ սերունդ, ես էլ քեզ լավ չեմ ճանաչում, բայց արդեն հասկացել եմ, որ մենք իրար գործ պիտի շարունակենք, ապրես, շատ շնորհակալ եմ

    ОтветитьУдалить