26.02.2011

Ես ազատություն եմ քարոզում

   Չէ, ինձ իմ սիրելի Նալբանդյանի տեղը չեմ դրել, բայց տենց մի բան:
   Մարդիկ, ընկերներ, ոչ այնքան ընկերներ, բոլոր, ազատ եք դուք, հասկանում եք, թե չէ?Դուք ազատ եք անել այն, ինչ ուզում եք, ու չանել այն, ինչ չեք ուզում:
   Եթե մի օր առավոտյան զգում եք, որ հավես չունեք դասի գնալու, մի գնացեք. դուք ազատ եք:
   Եթե ուզում եք ամռանը զեղչերից հետո  նոր գնած երկարաճիտ կոշիկները հագնել, անգամ եթե շորերին համապատասխան չեն, հագեք ու ձեզ լավ զգացեք. դուք իրոք ազատ եք: Մի վախեցեք քննադատվելուց. քննադատելն էլ դիմացինի ազատության սահմաններում է:
   Եթե ձեզ չի բավարարում այն կրթությունը, որը ստանում եք, այն դասախոսներն, ովքեր դասավանդում են, փոխեք բուհն ու դասախոսներին, մի խուսափեք` վախենալով, որ ձեզ հետ "կթարսվեն", դուք ազատ եք ձեր կրթության հարցում:
   Եթե դուք փնտրում եք աշխատանք, բայց իրականում դա անում եք, որովհետև չուրս կողմը բոլորը դա են քարոզում ու աշխատանքացավով են տառապում, իսկ դուք իրականում ապահովված եք, ունեք լիքը անելիք ու երջանիկ եք, շարունակեք այդպիսին լինել: Միշտ չէ, որ շրջապատը ձեզ օգնում է հասնել ձեր ազատությանը:
   Եթե ձեզ հաճույք է պատճառում մեր հայկական հիմար ինտերնետ-կապով դանդաղ կինո բեռնելը, մինչդեռ կարելի է գոնե վարձույթի սրահից դիսկը վերցնել ու նայել, տանջեք ձեր համակարգիչն ու հասեք ձեր ուզածին:
   Ազատ եղեք, քանի դեռ կարող եք, չէ որ գալիս է ժամանակ, երբ մենք ինչ-որ չափով դադարում ենք ազատ լինել, ավելի ճիշտ` փոխվում է ազատության մեր ընկալումը. վստահ եմ` հասկացաք ինչը նկատի ունեմ:
  Մեկ էլ մի մոռացեք, որ ամեն մեկի ազատությունը սահմանափակվում է այնտեղ, որտեղ սկսում է մյուսի ազատությունը, ուստի նպաստեք միմյանց ազատ լինելուն:

Հ.Գ. Եթե ձեզ թվում է, որ այն 1 րոպեն, որ կորցրիք այս նյութը կարդալով, ափսոս էր, դուք ազատ եք գրել մեկնաբանություն ու ինձ հետ կիսվել ազատության ձեր ընկալմամբ;

   

22.02.2011

Գնաճ, գնաճ մինչև վերջ

   Ամենահամեստ հաշվարկներով վերջին տարիների ընթացքում գնաճը մեր երկրում տարեկան 9-11 տոկոս է կազմել, ու այդ ինֆլյացիան շարունակում է դեգրադացնել մեր կենցաղը: Սակայն, հավանաբար այս միտումը ժամանակին բոյկոտելով` հասարակությանը չէինք հանգեցնի տնտեսության այսօրվա հետճգնաժամային նախաճգնաժային ճգնաժամին: Բայց այդ որ հայկական ավանդական ընտանիքը կդիմանար առանց մսամթերքի ու կաթնամթերքի թեկուզ մեկ շաբաթ...անգամ հետագայում նշված  և մյուս մթերքները "խելքին մոտ" գներով ձեռք բերելու հույս-հավատ-մուրազով:
   Ու ոչ ոք սրան-նրան բողոքելուց բացի ոչինչ չձեռնարկեց:
   Ու որ ոք իր ստամոքսն ու հետևաբար` գրպանը չխնայեց:
   Ու ոչ ոք բեռնաթափման մեկ շաբաթ չհայտարարեց:
   Եվ արդյունքում առաջվա 260-ի փոխարեն այժմ 580 դրամով խտացրած կաթ, առաջվա 1000-ի փոխարեն այժմ 2800 դրամով տավարի միս գնելով, և 1200-ի փոխարեն այժմ 2800 դրամեվ Կալինինոյի, իսկ ավելի հաճախ` Աշտարակի ու Սիսիանի պանիր ուտելով ապրում ենք: Ու չենք էլ դժգոհում. վստահ եմ, բոլորիդ սեղաններին էլ անհրաժեշտ մթերքներն առկա են, հատկապես տոն օրերին: Բա ոնց? Բա 1400 դրամով խնձոր ու 350 դրամով խառը կանաչու մասունքներ չհրամցնենք մեր հյուրերին?
  Գնաճի պատճառները չենք էլ փորձում բացահայտել: Մեր ուղեղին դա հասկանալի չէ: Իսկ հետևանքները չենք էլ փորձում կանխագուշակել: Առանց գուշակությունների էլ պարզ է, ամեն անգամ երբ երկրում 20 տոկոսանոց գնաճ գրանցվի, աշխատավարձները պիտի 10 տոկոսով բարձրացվեն: Բա հավասարակշռություն չլինի երկրում? Բա պետբյուջեն չհարստանա?
   Ու ամենատարօրինակն այն է, որ մենք ոչ միայն հանդուրժել, այլ արդեն համակերպվել ու ընդունել ենք այդ քաղաքականությունը` բյուջեն հարստացնելու մեզ անհասկանալի տրամաբանության վրա հիմնված այդ նախագիծը: 

   Որոնք են գնաճի իրական հետևանքները?
   Առաջվանից ավելի դատարկ սառնարանները խանութներում ու ավելի լիքը սառնարանները մեր տներում...Տաքսու ծառայություններում մեքենաների պակասը և դրանց ու սեփական մեքենաների ավելացումը մեր բակերում... Ու այն վախը, որով ես խանութ եմ մտնում ամեն կիրակի. բա որ վրայովս անցնեն ու վերջին թառափը քթիս տակից տանեն....


հոդվածը ներկայացնում եմ առանց խմբագրության. գրվել է 5 րոպեում, երեկ, դասի ժամանակ...