13.06.2011

Ընկեր-չընկեր- հարաբերական է

Հետաքրքիր բան ա էս անտեր կյանքը: Ամեն մի ձեռքբերումով մի ընկեր եմ կորցնում: Ով իմ ամենալավ ընկերն էր, հիմա կողքիս չի: Կողքիս են նրանք, ովքեր ինձ երբեք չեն սիրել ու չեն ընդունել, ու մեկը մեկի հետևից մտքափոխ են լինում: Հիմա, ես եմ մոլորվել, թե իրանք? 

Հետաքրքիր ա էլի, ումից զզվել եմ, ումից խուսափել եմ, ում անտեսել եմ, իրանք հիմա իմ կողքին են, ինձ օգնում ենք, թև տալիս, ժամանակ ու հոգատարություն շռայլում: Իսկ նրանք, ու համար ու հանուն ում խաբել եմ, սպասել եմ, լռել եմ, գոռացել եմ, չկան, կորած են...
Հիմա չգիտեմ` ինչ մտածեմ: Կարողա ես եմ կորել վրաս խաբար չկա?

12.06.2011

սա մի քանի ամսվա նյու է, չէի հրապարակել, որոշեցի անել դա, դա ինձ պետք էրՄահն անխուսափելի...մահն ահավոր...մահը` դատավոր

    Այսօր մենք քեզ հանձնեցինք հողին, ու դու էլ չկաս, էլ չես լինի: Էլ երբեք չես զանգի ու քո զանգին չուզելով չեմ պատասխանի ես. ներիր ինձ այդ վերաբերմունքիս համար, որ ունեցել եմ քո հանդեպ: Էլ երբեք չեմ խուսափի քո զանգերից, քո հարցերից,  քո ներկայությունից, քեզանից էլ երբեք չեմ խուսափի...որովհետև դու մահացել ես, դու էլ չկաս:
  Ու հիմա քեզ սիրում եմ առավել, քան երբևէ:
  Ու հիմա մի պահ հասկանում եմ, որ կարոտում եմ քեզ:
  Ու հիմա դու չկաս, դու էլ չկաս:
  Մահը մեզ հանկարծակիի է բերում, այն անխուսափելի է, այնուամենայնիվ, ոմանց հաջողվում է երկար սողոսկել այդ անխուսափելիից: Քեզ չհաջողվեց:
  Քո մահը այնքան վիշտ վերեց ինձ. չէի սպասում:
  Մահը ստիպում է մեզ մտորել կյանքի մասին: Կյանքը  ստիպում է մեզ վախենալ մահվանից: Կյանքը ավարտվում է մահով, իսկ մահը սկսվում է կյանքից:
  Ասում են` կյանքում ամեն ինչ արդար է ու լինում է իր ժամանակին: Եթե այդպես է, ցավում եմ քեզ կորցնելուս համար, Աստված թող քո հոգուն խաղաղություն բերի ու հանգիստ: Ես քեզ սիրում եմ: Գնաս բարով:

Երբեք չեմ երազել ծովափի մասին

Կան մարդիկ, ում համար կատարյալ հանգիստը միայն ծովի ափին է հնարավոր, իսկ կան մարդիկ, ում համար կատարյալ հանգիստը պարզապես երկար քնելն է:
Ես ոչ առաջիններից եմ,  առավել ևս` ոչ երկրորդներից. իմ կատարյալ հանգիստը միայն ինձ համար հասկանալի և հնարավոր երևույթ է: Ես երազում եմ քեզ հետ միասին գնալ Լոնդոն, բարձրանալ Սուրբ Պողոսի տաճարի գմբեթի վրա ու տաք շոկոլադ խմել: 

Կամ ծայրահեղ դեպքում կարելի է քեզ հետ միասին կորել Ֆլորենցիայի փողոցներում, հետո գնալ Սանտա Մարիա դել Ֆյորիի տակ երկար նստել ու տիրամիսու ուտել..լիքը տիրամիսու:

 Մի տարբերակ էլ ունեմ - արի գնանք Շուշիի բերդի մոտ մի տեղ, բացատում նստենք ու գիրք կարդանք - գիտես` որ գիրքը:


 Եվ վերջինը...չկա-չկա, բոլորի պես գնանք Էյֆելյան աշտարակի վրայից Փարիզով զմայլվելու ու իրար սեր խոստովանելու...




Արի...Գալիս ես? Գնանք միասին..հանգստանալու..դե լավ, ուզում ես ծովափ գնանք..բայց միասին` երկուսով...Երբեք չեմ երազել ծովափի մասին, բայց միշտ եմ երազել քո մասին: Իմ կատարյալ հանգիստը միայն դու կարող ես երաշխավորել: Ես սիրում եմ քեզ: