14.08.2016

գրկեմ քեզ

...Գրկեմ քեզ ու հոտդ առնեմ։ Գրկեմ քեզ ամուր-ամուր ու գլուխս խցկեմ կզակիդ ու կրծքավանդակիդ միջև ու շունչս պահեմ։ Ու ձեռքերս խաչվեն իրար քո թիկունքում, ու ասեմ, որ կարոտել էի, շատ էի կարոտել։ Ասեմ, որ ամենասիրուն քաղաքում ու ամենաշքեղ նավի վրա, ամենագունեղ կտավի դիմաց ու ամենակապույտ ու արևոտ երկնքի տակ միայն քեզ եմ հիշել։ Գրկեմ ու ասեմ։ Ու չվախենամ, որ երես կառնես, քիթդ կցցես ու ինձ պակաս կգնահատես։ Ասեմ ու իմանամ, որ առանց ասելու էլ գիտես, ու որ փոխադարձ ենք։
Գրկեմ գլուխդ ու մազերդ շոյեմ, հետո աչքերդ փակես ու ատամներդ բացես, ու ես արագ շուրթերս վեր ու վար վազեցնեմ՝ մեկ փակ աչքերիդ վրա՝ երանության մեջ թրթռացող թարթիչներիդ ու գոցված կոպերիդ, մեկ բաց բերանիդ ու քամուց չորացած ատամներիդ։ Գրկեմ ու սիրեմ։ Սիրեմ ու հալվեմ։ Փաստորեն սիրելիս սենց են կարոտում։ Գրկեմ քեզ...