06.04.2011

Կարելի է` ամեն մեկն իրան նայի

  Չեմ սիրում դատվել, ու դատել էլ չեմ սիրում: Չեմ սիրում, երբ իմ մասին բամբասում են, ու ես էլ ուրիշներից չեմ սիրում բամբասել...շատ-շատ քննադատել որոշ արարքներ: Չէ լուրջ...Ինչն է մեզ ստիպում ուրիշների դարդուցավը հոգալ, կամ որոշել, թե ինչն է իրենց համար լավ կամ վատ? Թող ամեն մեկն իրան նայի, թող ամեն մեկն իր մազերի գույնը հավանի կամ չհավանի, թող իր`  պահք ճիշտ կամ սխալ պահելը որոշի, թող իր համար վճարի տրանսպորտում, ու ես գոհ կլինեմ: Չեմ սիրում, երբ մարդիկ չափից շատ են միահյուսվում իրար, ներխուժում միմյանց ներաշխարհ, անում սխալ ու կոպիտ դատողություններ: Ես Պարոնյանին դեմ եմ...ես ընդունում եմ միմիայն ինքնօգնությունն ու ինքնաբավությունը: