20.06.2011

Ծնունդս Շնորհավոր

  Ես միշտ չեմ սիրել իմ ծննդյան նախօրյակը. դժվար է գիտակցել, որ մեկ տարի էլ գլորվեց անցավ ու ավելի դժվար էր խոստովանել, որ այնուամենայնիվ շատ բաներ, որ պլանավորել էի անել, չարեցի ինչ-ինչ պատճառներով: Այս տարի այլ է: Որովհետև այս տարի ես հաղթել եմ ժամանակին: Ամեն ինչ չէ, բայց շատ գործեր եմ արել, մեծ հաղթանակներ ունեմ թիկունքումս. ուստի հպարտ եմ ինձանով:
 Անցյալ տարի այս օրը Հռոմի փողոցներն էինք չափչփում մայրիկիս հետ, հետո գնացինք հրաշալի Ֆոնտանա դի Տրեվիի դիմացի ռեստորանում աշխարհի ամենահամեղ սպագետին ու գինին վայելեցինք: Ծննդյանս օրերից ամենաանմոռանալի էր հենց 20 ամյակիս օրը. ես այդ օրն ասացի "Մամ, ուզում եմ հենց հիմա հենց այստեղ մեռնել", չէ, դեպրեսիայի մեջ չէի, ուղղակի Սիքստինյան կապելլայում էի, ամենաթանկ մարդն էլ` կողքիս. ինչ վատ պայմաններ են փառավոր մահվան համար? Բայց դիմացա, տեսա հրաշքներ ու վերջնականապես որոշեցի աչքերս ապահովագրել: Իտալական տասնյակ քաղաքնում եղա ու մի լավ հարստցած` հոգեպես և ֆիզիկապես, վերադարձա տուն: Ընդունվեցի իմ ցանկացած երկու բուհերը, միաժամանակ երկու բուհում մագիստրատուրայում առկա ուսուցում ստանալու պատիվը ու պատիժը շատ մարդ չի հաղթահարել. ես այդ եզակիներից եմ, ու ի միջի այլոց, օրենքը պատժում է նման հանդգնության համար: բայց ես գոհ եմ, ու դա էլ բավարար չէր, սկսեցի աշխատել: Հպարտ եմ, որ քայլեր եմ անում լրագրության ոլորտում, մեծ պատիվ է լինել "Հայաստանի գիտական լրագրողներից" մեկը: Բացի այդ այս տարի մի կայք էլ թարմգանեցի մաիտրայից, որը ուտով պատրաստ կլինի արդեն: Ուրախ եմ: Եղա իմ ցանկացած երեք վայրերից երկուսում, մնում է Անի գնամ, Անիս տեսնեմ, ու չմեռնեմ: Շուշի..որքան էր սպասում, որքան հասունացա այդ 2 օրում, ինչքան բան հասկացա...
Տաթևն էլ ինձ ուրախացրեց, հրաշք վայրեր...
Լավ ընկերներ ձեռք բերեցի, լավ ընկերների կորցրի, եղբորս կորցրի ու հասկացա, որ իր մահից հետո իրեն գտա ու ինքը միտ մեջս է, կողքիս է, ուսիս է, ամենուր է...
Սիրում եմ իմ դասախոսներին. դասեր մի կողմ..իրենք ինձ ապրել են սովորեցնում, մարդկային հարաբերություններ են ցույց տալսի, սիրում եմ բոլորին, անչափ շատ եմ հարգում ու գնահատում:
Սիրում եմ ինձ` Լոնդոնում վերգտած: Պատահաբար ստացվեց ճանապարհորդությունս Լոնդոն: Հեչ ոգևորված չէի, մի տեսակ շշմած էի, չէի հասկանում` ուր եմ գնում ու ինչու:
Բայց հիմա հասկանում եմ, որ իմ սիրտը Սարոյանի սրտի լեռներից մի քանի հարյուր մետր ցածր անգլիական դաշտերում է: Ես ինձ գտա Լոնդոնում ու ես ինձ կորցրի Լոնդոնում: Հրաշք էր Լոնդոնը: Ինձ տվեց նաև լավ ընկերների` ի դեմս Գայանեի, Կարինեի, Սերգեի, Աիդայի և այլոց:
Նախորդ տարի ես հասկացա, թե ինչու են ինձ մկրտել հայ առաքելական եկեղեցում. իմ մեջ զարթնեց հայ առաքելական եկեղեցում մկրտված քրիստոնյան, ու դա միմիայն ավելի լավը դարձրեց ինձ:
Թևակոխում եմ քսանմեկերորդ տարիս ու գիտեմ` այս տարի ավելի լավ է լինելու, ավելի մեծաքանակ ու խոշոր են լինելու հաղթանակներս, ավելի ճիշտ շրջապատում եմ լինելու, ավելի երջանիկ եմ լինելու, ավելի իմաստուն եմ լինելու, լավ ընկերներ եմ ունենալու, մայրս ավելի առողջ ու հաջողակ է լինելու, կեսս էլ այսուհետ միշտ կողքիս է լինելու: Այսուհետ ավելի լավ է լինելու:
Ուզում եմ ներողություն խնդրել բոլորից, ում այս տարում հասցրել եմ ինչ-որ կերպ ցավ պատճառել, գիտեք, ես իրականում ավելի լավն եմ, քան ցույց եմ տալիս: Ուզում եմ շնորհակալ լինել բոլորից, ով կա իմ կողքին ու ով չկա. ուրեմն այդպես էր ճիշտ: Շնորհակալ եմ, որ ինձ լքեցին ոմանք, շնորհակալ եմ, որ ինձ միացան ոմանք, շնորհակալ եմ, շնորհակալ եմ: Ես երջանիկ եմ, ես կատարյալ չեմ, իհարկե, բայց միանանակ ճիշտ ուղի եմ ընտրել նպատակներիս հասնելու համար: Սիրում եմ կյանքս ու բոլորի իմ կյանում: Ծնունդս Շնորհավոր



19.06.2011

Երազանքներ


Ինչ՞ է նշանակում երազանք: Չգիտեմ, իսկ ո՞վ գիտի: Երբ մենք մի բան գիտենք, այն այլևս հետաքրքիր չէ մեզ համար, իսկ երբ չգիտենք, փորձում ենք հասկանալ, բացահայտել և ուսումնասիրել (խոսքը նորմալ, գիտակից մարդկանց մասին է, իհարկե):
Անցյալ շաբաթ իսպաներենի դասաժամին (բանավոր խոսքի ժամ էր) դասախոսը առաջարկեց խոսել մեր երազանքներից: Դե ի սկզբանե գաղափարը վատը չէր` չնայած ոչ բոլորն էին պատրաստ իրենց ներքին հույզերն ի ցույց դնել և իրենց երազանքները դարձնել ամբողջ խմբի քննարկման նյութ: Սկզբից մեր ավագ դպրոցի աշակերտուհի Աիդային հարցրեց դասախոսը: Ինքն էլ ինչ-որ բաներ բլբլաց, ես չէի լսում. մտածում էի. «Բա, լավ, ես ի՞նչ երազանք ունեմ»: Ու…դա-դա-դա-դամ: Հասան ինձ: «Անի´, հետաքրքիր է` իսկ ինչի՞ մասին ես դու երազում: Վստահ եմ` քո պատասխանը ամենայուրօրինակը կլինի» : Սենյորա Թամարան չսխալվեց: Իմ պատասխանն ամենայուօրինակն էր. «Ես երազանք չունեմ: Չէ, իսկապես, ես ոչնչի մասին էլ չեմ երազում; Այ քեզ բան: Դաժան է խոստովանել, բայց փաստ է: Ես «աներազանք» եմ ապրում»: Լավ էր, դասն ավարտվեց, և իմ խայտառակության րոպեներն էլ հետը:
Բառեր չունեմ նկարագրելու իմ տառապանքը հաջորդ ժամերին: Դուք հիմա սենց կարդում եք իմ կյանքից մի կտոր, իսկ ես դա ապրել եմ, զգացել եմ: Ահավոր էր ինքս ինձ խոստովանելը, որ ես` 20 տարեկան դեռատի մի պարմանուհի (կեցցե´ Վարդուհի Վաղարշակովնան) , երազանք չունեմ: Չունեմ երազանք: Չեմ երազում շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, թռնել Լուսին, ամուսնանալ հարուստ տղայի հետ (վերջինը մի քիչ խաբեցի), ունենալ 2 երեխա (բնականաբար` աղջիկ ու տղա, տղան էլ `2 տարով մեծ), չեմ երազում գնալ Կարիբյան կղզիներում հանգստանալ, չեմ երազում ունենալ ոչ բարդ ու բարձր վարձատրվող աշխատանք, չեմ երազում, չեմ երազում…
Բայց դա իրո՞ք այնքան վատ է, որքան թվում է առաջին պահին:
Մտածեցի այդ մասին մեկ օր, երկու օր, երեք օր, դարդից գնացի եկեղեցի` օգնություն խնդրելու երկնքից, և կատարվեց: Ես հասկացա, որ ես ավելի երջանիկ եմ, քան երազանք ունեցողները: Ես երազանք չունեմ: Հա, իրոք: Ես չեմ երազում կաթնագույն տուարեգի մասին, բայց այդ ո՞վ ասաց, որ չեմ ուզում այն ձեռք բերել, և որ ձեռք չեմ բերի օր (բնականաբար մի պայծառ արևոտ օր):
Ու ինձ համար պարզ դարձավ, որ կա մի նուրբ եզր երազանքի և նպատակի միջև: Իսկ ինձ համար այդ եզրը «շեղվել է ճիշտ տեղից» և իմ նպատակներն են իմ երազանքները:
Ա´յ քեզ բան: Վատ չի բայց:
Ու հաջորդ իսպաներենի  դասին համոզեցի իմ ընկերներին և գրեթե համոզեցի դասախոսիս, որ ես երազանքներ ունեմ ու թվեցի նպատակներս: Հավատացին: Ու ես քննարկեցի այն հարցը, թե արդյոք երազանքն այն է, ինչ ցանկանում ենք ու մի օր (էլ չասեմ, գիտեք` պայծառ արևոտ) իրականանում է, թե երազանքն այն է, ինչ ցանկանում ենք` սրտի խորը կսկիծով գիտակցելով, որ երբեք չենք ունենա: Իսկ հնարավո՞ր է տենց բան: Որ մի բան ուզեմ ու չունենամ: Իմ պարագայում` ոչ: Չէ´, ես ինքնահավան էգոիստ չեմ, հետն էլ ` երես առած: Ես ուղղակի վստահ եմ իմ ցանկությունների և կարողությունների վրա: Ու միշտ ասում եմ սկեպտիկներին.« Եթե մի բան քեզ մոտ չի ստացվում, ուրեմն այդքան էլ չես ուզում այն ստացվի»:
Մի քիչ թեմայից հեռացա… հա…երազանք…мечта… dream…rêve…sueňo…երազանք…ինչքան պաթետիկա ու չափից շատ ռոմանտիկա կա այս բառում…Մարդկանց երազանքներն են ստիպում ապրել: Երազե´ք ու իրականացրե´ք ձեր երազանքները: Դրանք ձերն են, ձեր երազանքներն են, ու ոչ ոք չի կարող խանգարել, որ դուք երջանիկ լինեք ձեր երազանքներով:

Եվ այդպես բավականին խելացի և նպատակասլաց մի մարդ, թող լինի Շմավոնյան Շմավոնը, ապրում է այն "մուրազով", որ մի օր լոտո կջնջի կշահի մեծ գումար, ու կյանքը վերջապես կդառնա "դոլչե վիտա": Իսկ այն, որ մինչ այդ -եթե դա, իհարկե, տեղի ունենա,- նա վատնում է իր կյանքի տանկարժեք ժամանակը "ոչնչաբանության" վրա, իրեն չի անհանգստացնում: Ու նա "խորապես թքած" ունի այն աղջկա վրա, ով իրեն սպասել է բանակից-հլը ու չսպասեր, կդառնար փչացած-խնամել է հիմար առիթներով ծեծկռտուքներից հետո, դիմացել է նրա "անթրաշ" համբՅՈՒրներին, տանեցիների հետ քանի անգամներ կռվել է` Շմավոնի հանդեպ սերն ապացուցելով: Ու Շմավոնը վատնում է իր կյանքը, ու չի հասկանում, որ կորցնում է իր չստացած ուսումը, չկայացած հարսանիքն ու մեղրամիսը-բնականաբար Դիլիջանում, իր չծնված ու կյանքը չկերած բալիկներին և այլն և այլն:Ու ստեղ են ասում "ԵՐՋԱՆԻԿ ԱՊՈՒՇ": Ապրում է իր համար` լոտոյի վրա տաքսի քշելիս վաստակած գումարը վատնելով: Ու ապրում է, ապրում է...եթե դա կարելի է ապրել անվանել, իհարկե: Դուք կարծում եք ''շմավոնները քիչ թիվ են կազմում մեր մեջ"...միամիտ չլինեք հա...ОНИ ПОВСЮДУ!
Բնականաբար կերպարը մի փոքր ընդհանրացրած էր, բայց, ճշմարտության չափաբաժին կա..ու շատ
Եվ, վերջապես, կմեռնեմ, եթե մեր "օջախի աԽՉիկների" մասին չասեմ մի երկու տող: Իմ բնորոշմամբ դրանք  իգական սեռի այն երիտասարդ ներկայացուցիչներն են, ովքեր ծնված օրվանից ունեն մեկ և միմիայն մեկ երազանք-մեծանալ, դպրոցն ավարտել, մեկ էլ տեսար 
"Հայբուսակի'' դիպլոմ առնել ու մամա դառնալ-բնականաբար նախ պապայի հետ պսաԳվելուց հետո: Ու կարևոր չէ, որ առանց համապատասխան կրթության իրենք ուղղակի պատրաստ չեն մամայանալու...չէ, դա կարևոր չէ...ԼԻՇԲԸ "տունը չմնան":
Պայմանականորեն անվանենք իրենց ''պապայի աԽՉիկ Լիլիթիկ":Իրենք հագնում են էժան-ուշադրություն դարձնել, ոչ էժանագին, այլ էժան` բառի էսթեթիկական առումով,- հագուստ ու կոշիկ, կրում են լիիիիքը զիզի-բիզի զռթ ու փռթ, ու ապրում են մի "մուրազով"- շուտափույթ հարսանիք: Որ մաման տնգլադաշ անի, պապան տղայի պապայի հետ կռիվ անի, որ թանկացնի "իրա էժան-ոչ էժանագին- ապրանքը": Ու ինչ......ոչինչ..
Ես իրանց ափսոսում եմ, խղճում, մեկ-մեկ անգամ փորձում ''ճիշտ ուղու վրա դնել", բայց մարգարիտը խոզերի առաջ չեն լցնի-Աստվածաշունչ:
Իրենք էլ են շատ, իրենք դեռ ավելի շատ են, քան "շմավոնները":

Հերիք է` ապրեք` "ակնկալվող հրաշքի" սինդրոմով կաղապարված, երազանքը դուք պիտի իրականացնեք, որ թե "եսիմով", կյանքը կարճ է, ու երբեք չգիտես` երբ 'գեյմովր' կլինես, դադարացրեք "շմավոնել ու լիլիթիկել"...
Հ.Գ. Ո՞վ ասաց` ես երազանք չունեմ: Ունեմ, ուղղակի ես դրանց «նպատակ» բնորոշումն եմ տալիս:

Երջանիկ լինելը "երջանկացնում" է


  Չէ, դեմագոգիա չի սա: Իրոք, երջանկությունը "ծնում է երջանկություն": Դե նենց չի, որ հիվանդասեղանին ֆիզիկապես  ծնում է :-0, բայց տենց մի բան:     Երբ մարդը երջանկանում է մի բանի համար, ինքը ինքնաբերաբար իր ներաշխարհը "դնում է" պոզիտիվ ռեժիմի վրա: Եւ գնաց...սկսվեց դոլչե վիտան.. Մինչև որ մեկը կամ մի բան փչացնի ուտոպիան: Իսկ դա հաճախ է լինում: Կան մարդիկ, ովքեր "Ինչպես ես" հարցին պատասխանում են. "Դեռ հիասքանչ: Դեռ ոչ ոք չի հասցրել փչացնել իմ տրամադրությունը": 
   Բայց արդյոք պետք է իջեցնել սեփական կյանքի երջնկության ցուցանիշը ուրիշի անտաշության կամ անգրագիտության պատճառով: Հավանաբար` ոչ: Եվ առհասարակ, մի պահ մտածեք, թե ինչը կամ ով է ձեզ երջանկացնում: Պատասխանը հետևյալն է. միմայն մենք ինքներս ենք մեզ երջանկացնում ու դժբախտացնում: Անգամ երբ զայրանում ենք այն պատճառով, որ որևէ մեկը չի արդարացրել մեր հույսերը կամ սպսելիքները, մենք ենք մեղավոր, որ չափից շատ ակնկալիքներ ունեինք դիմացինից: 
  Բայց դե, չի կարելի միշտ թերահավատորեն և զգուշավորությամբ վերաբերվել շրջապատի մարդկանց, ուղղակի ճիշտ ընկերներ է պետք ընտրել: Հատկապես, որ հենց ընկերներին և կողակցին մենք կարող ենք ընտրել, իսկ ծնողներն ու հարազատները ընտրովի չեն. պիտի ընդունենք, ինչպիսին կան: Շրջապատի մարդիկ իրոք մեծ դեր ունեն մեր տրամադրության համար: Իսկ հենց տրամադրությունն է, որ մեզ երջանկացնում և/ու/կամ :-Է դժբախտեցնում է:




  Այստեղից հետևություն. երջանիկ լինելու համար պետք է լավ շրջապատ ընտրել: