13.08.2014

Բումերանգի մասին

Ես անհանգստանում եմ ինձ ցավ պատճառողների համար: Ես ափսոսում եմ հնարավորություններիցս ավելին հասկանալու համար: Ես տուժում եմ իմ իսկ փիլիսոփայությունից:
Ես գիտեմ, հաստատ գիտեմ, որ ինչ ցանենք, դա կհնձենք:
Բայց բոլորը չեն դա ընդունում:
Ախր ինձ հեշտ է մխիթարվել, թե
արդարացի է ամեն ինչ: Հատկապես, երբ կյանքիս ամեն փորձը դա է հաստատում:
Ես նախընտրում եմ հեշտը:
Հեշտը ճշմարիտն է...ինձ համար այդպես է:
Մի գնացեք ձեր խղճի դեմ, իսկ եթե խիղճը անբարո է, ափսոսում եմ ու, ինձ անզոր համարելով, գնում իմ աշխարհներում կորելու:
Ես կտանջվեմ ու կմոռանամ:

Ես կկորանամ, կափսոսամ, կմտորեմ, կուտեմ ցավերս, կքայլեմ, կլողամ, կխմեմ, կթքեմ Էյֆելյան աշտարակի վրայից իմ հիասթափությունների վրա ու առաջ կգնամ: Միայն թե երկրի ձգողականությունը երկնքի ձգողականություն չդառնա:

Չեմ հիասթափվելու մարդ արարածից, չեմ չարանալու, վրեժ չեմ լուծելու, փորձաքննեք իմ փիլիսոփայությունը, փորձեք իմ լավատեսությունը: Աստված ձեզ տէր ու պահապան: