27.01.2015

Չորացած տերևների մասին

Էս վերջերս սկսել եմ մեր տան բույսերը խնամել. ջրում եմ, սիրում եմ: Էսօր էլ բռնեցի ու չորացած տերևները մաքրեցի, հողի հետ խաղացի:
Պարզվեց, որ չորացած տերևների տակ փոքրիկ տերևներ ու ծիլեր կային: Մի քանիսն արդեն չորացել էին, քանի որ օդ, լույս ու հող չէին ստացել. էն չորերը ճամփեն փակել էին: Բայց հիմա, երբ մաքրեցի, մի տեսակ հպարտ դուրս եկան ու տեղավորվեցին:
Չոկոյենք էլ են սիրում տերևները մաքրել: Ուղղակի իրանք չորերը չեն սիրում: Սարթերն են սիրում: Դե մաքրելը որն ա? Ուտում են: Հող են ուտում: Խաղում են: Տերևների հետ խոսում են: Որ ասում եմ՝ խելոք տպեր են:
Էսօր ուրիշ չոր տերևներ էլ էի մաքրում: Դրանց հետ Չոկոյենք գործ չունեն: Իրանք շատ չեն հասկանում, թե տուն ով եկավ կամ ով գնաց: Կամ միգուցե հասկանում են: Չգիտեմ:
Չորացած տերևները մաքրելը լավ բան դուրս եկավ: Մեկումեջ սարթերն էլ խոնավ շորով սրբեցի, որ փոշին մաքրվի:
Չէ, բույսերից չէի խոսում: Փիլիսոփայում էի: Բայց ոչինչ չէի հնարել: