25.05.2011

Պարզապես նոր գրառում իմ բլոգում

  Վերջերս այնքան գաղտնապահ եմ դարձել, որ անգամ փողոցում քայլելիս նայում եմ, թե արդյոք պատահական անցորդը չնայեց իմ ձեռքի պայուսակին, մատանուն, հագուստիս, ակնոցիս, ու ինձ թվում է, որ ամեն մի հայացք ինձ գաղտնազերծում է իրենց աչքերում: Իսկ ես դա այնքան չեմ ուզում:  Չէ, հոգեկանս ավելի քան հավասարակռված վիճակում է...պարզապես
  Պարզապես, երբ մեկ, երկու, երեք, չորս անգամ գաղտնիքս ընկերներիս հայտնելով ինքս իմ գլխին ձախողումներ եմ հավաքել, հասկացել եմ, որ որքան քիչ մարդ իմանա իմ նախագծերի մասին, այնքան քիչ մարդ կցանկանա դրանց տապալումը, իսկ այդպիսիք, այո, կան:
   Ես սնահավատ չեմ...Բոլորն էլ  վստահում են մարդկանց..դե բոլորին չէ, ուղղակի:
   Իսկ ես առհասարակ դադարել եմ վստահել մարդկանց: Ոչ ոքի չեմ վստահում: Արդյոք ես եմ մեղավորը, թե իմ կողքին են անվստահելի մարդիկ: Հավանաբար` առաջինը: Ու ոնց ես ելք գտնեմ այս անհավատ ու անվստահելի իրավիճակից: Գնամ կորեմ:

14.04.2011

Մի ժպիտի պատմություն

  Ժպիտ: Բարև: Արև: Քամի: Ժպիտ: Գլխարկ: Ուղղեցի: Կոճակ: Կոճկեցի: Վստահ: Քայլեցի: Առաջ: Դու: Տեսա: Հայացք: Ժպիտ: Քամի: Կանգառ: Մարդիկ: Շտապ: Մարդիկ: Երկուսով: Արև: Քամի: Ձեռք: Ջերմություն: Թիթեռներ: Ժպիտներ: Կաշկանդվածություն: Ազատություն: Հանգիստ: Ջերմություն: Ապահովվածություն: Ժպիտ: Այգի: Գիրկ: Աչքերդ: Շուրթերդ: Ուսերդ: Ձեռքերդ:  Անէացում: Հանգիստ: Միասին: Ժպիտ: Երկուսով: Արև: Փակ: Աչքերդ: Թարթիչներդ: Սեր: Ժպիտ

06.04.2011

Կարելի է` ամեն մեկն իրան նայի

  Չեմ սիրում դատվել, ու դատել էլ չեմ սիրում: Չեմ սիրում, երբ իմ մասին բամբասում են, ու ես էլ ուրիշներից չեմ սիրում բամբասել...շատ-շատ քննադատել որոշ արարքներ: Չէ լուրջ...Ինչն է մեզ ստիպում ուրիշների դարդուցավը հոգալ, կամ որոշել, թե ինչն է իրենց համար լավ կամ վատ? Թող ամեն մեկն իրան նայի, թող ամեն մեկն իր մազերի գույնը հավանի կամ չհավանի, թող իր`  պահք ճիշտ կամ սխալ պահելը որոշի, թող իր համար վճարի տրանսպորտում, ու ես գոհ կլինեմ: Չեմ սիրում, երբ մարդիկ չափից շատ են միահյուսվում իրար, ներխուժում միմյանց ներաշխարհ, անում սխալ ու կոպիտ դատողություններ: Ես Պարոնյանին դեմ եմ...ես ընդունում եմ միմիայն ինքնօգնությունն ու ինքնաբավությունը: 

31.03.2011

Կաթիլներով է բաժակը լցվում

  Երբեմն չենք հասկանում ինչու, բայց մեկի հետ չենք ուզում այլևս շփվել, կամ հակառակը` անհայտ պատճառներով` մեկը մեզ համար դառնում է անչափ հաճելի, հետաքրքիր և սիրելի: Իրականում, պատճառներն այդքան էլ անհայտ չեն, ուղղակի ժամանակին դրանք պատշաճ ուշադրության չեն արժանացել և լոկ ենթագիտակցությունն է հիշում այն դեպքը, երբ ընկերուհիդ հերթական անգամ ուշացավ, դու զայրացար, բայց չարտահայտվեցիր, երբ տեսար իրեն մի տղայի հետ, ում մասին քեզ ոչինչ չէր պատմել, իհարկե, հոգուդ ամենախորքում ցավով ընդունեցիր, թե "ինքը քեզանից գաղտնիք ունի, չի վստահում", կամ էլ մեկ այլ անգամ, երբ քո սիրած սրճարանի փոխարենը, մեկ ուրիշում հանդիպեցիք..ու մեկ էլ մի օր, զանգում է ինքը, ու չես ուզում հետը խոսել, պարզապես չես ուզում..բաժակդ լցվել է, ուրեմն..այս դեպքում` հիասթության բաժակը: Դու անկալիքներ ես ունեցել այդ մարդուց, որոնք այդպես էլ լոկ քո հոգու ու մտքի խորքում են մնացել...
  Կամ հակառակ դեպքը. մեկը քեզ ամեն օր սիրով է բարևում, կարեկցանքով օգնության հասնում, անգամ երբ չես խնդրել իրեն, կողքիդ է, երբ չէիր սպասում, մի փոքրիկ ուշադրությամբ սիրտդ շահել է, ու մեկ էլ գիտակցում ես, որ առանց իրա էլ չես կարող, որ իր ժպիտը քո ժպիտի երաշխիքն է, որ չնայած շփման քիչ չափաբաժնին` ինքը քեզ ավելի մտերիմ է, քան նրանք, ոմ հետ ամեն օր ես շփվում...Այսպես է ծնվում մտերմությունը:

  Իրականում փոքրիկ արարքները հանգեցնում են մեծ տպավորության.չէ որ վելի հաճելի է երբեմն-երբեմն  մեկ հատ վարդ ստանալ անսպասելի մարդուց, քան ծննդյան օրը 485 հատ վարդէ ծնողներիցդ:
  Մարդիկ սիրում են կայունությունը, գնահատում են նվիրվածությունը, ու ամենից շատ ուրախանում անսպասելի փոքրիկ նվերներ ստանալիս:
  Գեղեցիկ փոքրիկ արարքներով ուրախացրեք ձեր մտերիմներին ու ոչ այնքան մտերիմներին, ու հավատացած եղեք, դա չգնահատված չի մնա երբեք: