Երբեմն չենք հասկանում ինչու, բայց մեկի հետ չենք ուզում այլևս շփվել, կամ հակառակը` անհայտ պատճառներով` մեկը մեզ համար դառնում է անչափ հաճելի, հետաքրքիր և սիրելի: Իրականում, պատճառներն այդքան էլ անհայտ չեն, ուղղակի ժամանակին դրանք պատշաճ ուշադրության չեն արժանացել և լոկ ենթագիտակցությունն է հիշում այն դեպքը, երբ ընկերուհիդ հերթական անգամ ուշացավ, դու զայրացար, բայց չարտահայտվեցիր, երբ տեսար իրեն մի տղայի հետ, ում մասին քեզ ոչինչ չէր պատմել, իհարկե, հոգուդ ամենախորքում ցավով ընդունեցիր, թե "ինքը քեզանից գաղտնիք ունի, չի վստահում", կամ էլ մեկ այլ անգամ, երբ քո սիրած սրճարանի փոխարենը, մեկ ուրիշում հանդիպեցիք..ու մեկ էլ մի օր, զանգում է ինքը, ու չես ուզում հետը խոսել, պարզապես չես ուզում..բաժակդ լցվել է, ուրեմն..այս դեպքում` հիասթության բաժակը: Դու անկալիքներ ես ունեցել այդ մարդուց, որոնք այդպես էլ լոկ քո հոգու ու մտքի խորքում են մնացել...
Կամ հակառակ դեպքը. մեկը քեզ ամեն օր սիրով է բարևում, կարեկցանքով օգնության հասնում, անգամ երբ չես խնդրել իրեն, կողքիդ է, երբ չէիր սպասում, մի փոքրիկ ուշադրությամբ սիրտդ շահել է, ու մեկ էլ գիտակցում ես, որ առանց իրա էլ չես կարող, որ իր ժպիտը քո ժպիտի երաշխիքն է, որ չնայած շփման քիչ չափաբաժնին` ինքը քեզ ավելի մտերիմ է, քան նրանք, ոմ հետ ամեն օր ես շփվում...Այսպես է ծնվում մտերմությունը:
Իրականում փոքրիկ արարքները հանգեցնում են մեծ տպավորության.չէ որ վելի հաճելի է երբեմն-երբեմն մեկ հատ վարդ ստանալ անսպասելի մարդուց, քան ծննդյան օրը 485 հատ վարդէ ծնողներիցդ:
Մարդիկ սիրում են կայունությունը, գնահատում են նվիրվածությունը, ու ամենից շատ ուրախանում անսպասելի փոքրիկ նվերներ ստանալիս:
Գեղեցիկ փոքրիկ արարքներով ուրախացրեք ձեր մտերիմներին ու ոչ այնքան մտերիմներին, ու հավատացած եղեք, դա չգնահատված չի մնա երբեք:

տպավորիչ էր.. նույնիսկ հուզիչ.. Անիկ, չեմ հոգնի ասել` սիրում եմ գրվածքներդ, սիրում եմ քո պազիտիվիզմը, սիրում եմ քեզ)))
ОтветитьУдалитьՇատ շնորհակալ եմ, Հեմօկ ջան, ես ուրախ եմ, երբ ինձ հասկանում ու գնահատում են, հատկապես դու, ում հետ մենք տարբեր հայացքներ ունենք շատ հարցերում,մ ուրախ եմ, որ գոհացնում եմ քեզ ու չեմ ձանձրացնում իմ մտքերով..գնահտում եմ, սիրում եմ..ապրես
ОтветитьУдалить