08.01.2021

 Երևի սենց էլ ամբողջ կյանքս քեզ սիրելով մնամ,

Ուրիշներից հոտդ առնեմ, երգդ լսեմ ու քեզ սպասելով մնամ:

Ամեն կինոյի մեջ ռոմանտիկ պստմությունը իմ ու քո վրա դնեմ,

Մազերիդ կոպտությունը զգալով, սիգարետիտ հոտից փախնող,

Բայց քեզ սիրող մնամ:


Քո մասին խոսելիս, գրելիս, լսելիս խնդացող ու լացող մնամ,

Ամեն օր քեզ ավելի շատ հասկացող, ընդունող ու սիրող մնամ:

Երևի տենղ էլ կյանքիս մյուս կեսն ապրեմ ու քեզ նվիրված մնամ,

Երևի ծերանանք ու ցնդենք, բայց էլի իրար սիրով գնանք:


Եթե քեզ չսիրեի, երևի լավ լիներ, թեթև լիներ, հանգիստ ու հեշտ լիներ,

Բայց ոչ երգ կհասկանայի, ոչ կինո կնայեի, ոչ Լուսնին կաղոթեի,

Երևի դու չլինեիր, մի ուրիշը լիներ, ինձ հարմար կլիներ, ես էլ լավ կզգայի,

Բայց որ դու չլինեիր ես երևի չէ, հաստատ, սա չէի զգա: 


Եսիմ թե: Չգիտեմ: Չեմ իմանում, չեմ հասկանում,

Բայց մի բան կա, որ կլինի, ու շատ եմ վախենում:

Անջատ լինենք, լուր չունենանք, չխոսենք, չշփվենք,

Մենակ թե մի օր մեն-մենակ շիրիմիդ ես չգամ:



Комментариев нет:

Отправить комментарий