15.09.2016

Երեկ լիալուսին էր

Գիրք էի կարդում, մեկ էլ աչքս լուսնին ընկավ։ Էնքան մեծ ու սիրուն էր լուսինը։ Կլոր, պայծառ, ամպերի մեջ սիրուն փաթաթված։  էնքան սիրուն լիալուսին էր, որ ուզեցա զանգեմ սիրելիիս ու ասեմ, որ ինքն էլնայի, էն էլ մտքովս անցավ, որ առանց ասելու էլ կնայի, ու տենց ավելի ռոմանԾիկ ա։ Նայեցի ու իմ Լուսնին հիշեցի, կարոտեցի։ Ու հիշեցի, որ ինքն իրա ամերիկաներում նույն իմ լուսնին ա նայում։ Նայեցի Լուսնին ու ասեցի, որ իմ Լուսնին շատ եմ սիրում։ Առավոտյան տեսա, որ ինքն էլ էր հենց էդ պահին մտքերով իմ հետ. սիրուն բաներ էր գրում, գրում էր, որ կարոտում ա։ Դու իմ Լիալուսինն ես, գանձս։ Քեզ սիրում-միրում եմ։ Շուտ հետ արի, որ էլի երկար-երկար իրար հետ լացենք))

Комментариев нет:

Отправить комментарий