15.07.2018

Ինձնով ոգեշնչված մի պոեմ գրես,
Ու երբեք ոչ ոքի ցույց չտաս:
Ինձ երգեր, շատ տողեր դու ձոնես,
Բայց գաղտնի, քեզ համար դու պահես:

Մի լարված երկուշաբթի լինի, հենց գործիդ ժամանակ
Ցասումդ, պրոբլեմդ իմ անունով փակես:
Ինձ հիշես, հանդարտվես, խախանդվես,
Սիրտդ թեթւանա, հայացքդ պսպղա:

Մի ուրբաթ իրիկուն էլ գործից տուն գալիս լինես,
Ճամփեն ազատ լինի, միտքդ հանգիստ լինի,
Ինձ հիշես ու ժպտաս, աչքիցդ մի պեծ ընկնի,
Ու ղեկդ ամուր սեղմես ու հոգսդ ուսիցդ ընկնի:

Ես քե հարցերի պատասխանը լինեմ,
Էդ մի հատ պակասող էակդ լինեմ,
Լինեմ հասարակ, բոլորի նման լինեմ,
Բայց քեզ բավական, քեզ հերիք լինեմ:

----
Դու իմ սպասածից էլ լավն ես. ես քեզ հարցեր չունեմ,
Դու իսկական, հոգատար ես, ես էլ` ձևեր չունեմ,
Դու ինձ սանձող փոթորիկն ես. ինձ հանդարտեցնում, սփոփում ես,
Ինձ էնքան նման ու տարբեր ես. մեկ-մեկ ոնց որ երկու կես լինենք:

Ես քո մտքերի պատասխանն եմ, քո անցած սերերի ուրվականն եմ ես,
Քո ուժը ամրացնող ու թուլությունը գրկողն եմ ես,
Չեմ հարցնի, չեմ տանջի, չեմ վազի, չեմ թողնի քեզ,
Կնայեմ, կփայլեմ, քեզ համար սիրուն կլինեմ միշտ ես:

Ինձ գրկես, թուլանամ: Քեզ գրկեմ ամրանամ:
Ինձ նայես, լիանաս: Քեզ նայեմ, դատարկվեմ:
Ես ապրեմ ինձ համար, քո կողքին ապրեմ ես:
Ինձ լռեցնող, ինձ սաստող, իմ ուզած ժայռն ես,
Քեզ բախվեմ, հանդարտվեմ:Դու խոսես, ես լսեմ:
Քեզ լսողն եմ ես:

Комментариев нет:

Отправить комментарий