Կիսահատված ճանապարհներ` կիսաբախված ուղիներով,
Կիսածխած սիգարետներ` կիսադատարկ բաժակներով,
Դու իմ դիմաց` կիսաուրախ, կիսահպարտ, կիսափոշման,
Իսկ ես անգամ քո կողքին չեմ, կիսահաղթած, կիսակորած:
Դու ինձ կորցրած, կիսակորցրած, ես քեզ գտած, կիսագտած,
Ու քո համար կես մոմ վառած, կես գիրկ պահած, կես սեր պահած,
Կիսատ-պռատ խոստումներով քեզ համարյա կիսակոպտած,
Կիսասառած, կիսամարած, կիսասիրած, կիսասիրված:
Կիսասպասված երջանկություն, կիսահավատ անաստվածներ,
Կիսափռված կիսագորգեր` կիսասիրուն կոշիկներով:
Կիսաավարտ լուրջ զրույցներ` կիսախոցող ակնարկներով,
Կիսաապրած կիսակյանքեր, կիսագտած երջանկություն:
Կիսակարմրած մեր ծառերը` կիսաթափված տերևներով,
Կիսաբախված, իրար հենված, կիսաընկած, կիսախառնված
Կիսահույսով, կիսալույսով, կես-արևով կիսաայրված,
Կիսախաշված արմատներով
կիսասկված մի պատմություն:

Комментариев нет:
Отправить комментарий