22.08.2014

Կոտրված



Իսկ դու շարունակիր դեռ ձևեր թափել
ու թող աչքերից հոսան միշտ ստեր
ես կմոռանամ, կանցնեմ, կգնամ,
ու թե հարկ լինի, ես քեզ կուրանամ:
Իսկ դու դեռ խաբիր ու օգտագործիր
մարդկային կյանքերը` որպես կարմիր գորգ,
թող քեզ էլ քծնեն ու շողոքորթեն,
թող քեզ հետ գա այն, ինչ կշռայլես:
Դու ինձ չես հաղթի, չեմ հիասթափվի
ես մարդ պիտակվող արարածներից,
թող ես քո աչքում լինեմ շատ հպարտ,
բայց դու ինձ երբեք չես օգտագործի:

Комментариев нет:

Отправить комментарий