10.11.2013

Այսպիսի բաներ

   Ես հեռուստացույց գրեթե չեմ դիտում, հատկապես` լուրեր :  Ոչ էլ կարդում եմ լուրեր: Այն պատճառով չէ, որ ժամանակ չունեմ: Ուզածիդ համար ժամանակ միշտ էլ կգտնես: Ոչ էլ այն պատճառով, որ չեմ հետաքրքրվում, թե շուրջս ինչ է տեղի ունենում...Ուղղակի ես այնքան ուրիշ բաներ ունեմ նայելու..ավելի հաճելի է թութակներիս խաղը նայել:
   Ես չեմ սիրում քիթս մտցնել ինձ չառնչվող բաների մեջ: Դե չէ, այն պատճառով չէ, որ անտարբեր եմ: Ուղղակի ինձ հազար տարի պետք չէ ծանրաբեռնվել մեկի հոգսով կամ սխալ ու ճիշտ ապրելով: Վերջին հաշվով` իմ գործը չի: Ես չեմ սիրում քննարկել ուրիշներին, իրոք չեմ սիրում, խոսքերով չէ, գործնականում, ըստ էության: Ես ապրում եմ ինձ համար. հա, ես էգոիստ եմ: Իսկ ով չէ?

   Ես չունեմ ավելորդ ուժեր հարևանիս կյանքը քննարկելու համար. ախր դա իմ էներգիան կտանի, իմ հավեսը կսպառի...ես դրա փոխարեն կմտածեմ, թե ոնց անեմ, որ ուսանողներս ավելիր հավեսով գան դասի:

    Ես չեմ սիրում քննադատել...ազնիվ խոսք...ում ինչ գործ` թե ով ինչ արեց ու ինչու: Ուղղակի ես հարգում եմ իմ փիլիսոփայությամբ ճիշտ ապրող մարդկանց ու չեմ ծանրաբեռնվում մյուսների ամեն քայլը վերլուծելով...ախր ինչու: Այնպես չէ, որ իմ շատ մտածելուց ամեն ինչ կփոխվի դեպի լավը` որ ընկերս մյուս ընկերոջս չի կոպտի, հոգատար կլինի, ներողամիտ: Մարդիկ ունեն ընտրելու հնարավորություն: Կարող ես, օգնիր: Չէ, պոչդ խուզիր, անցի մի կողմ ու կյանքդ ապրի:
Բա...այսպիսի բաներ:

Комментариев нет:

Отправить комментарий