Ես վերցրել եմ քո պատյանը, որն այնքան մոտ է իմ երազների ասպետի պատյանին ու լցրել եմ իմ երզների ասպետի որակներով, որոնց մի մասը դու չունես, բայց ձևացնում ես թե ունես, մի մասը ունես, բայց ինձ համար չեն: Սակայն պիտի նաև խոստովանեմ, որ ունես այնպիսի որակներ, որոնք միայն ինձ համար ես պահել հոգումդ ու միայն ինձ ցուցադրել: Բայց դա բավարար չէ...միևնույն է, օտար ես:
Ինձ քեզ մոտ չես թողնում , դուռը բացում ես, բանալին տալիս ձեռքս ու կանգնում դռան դիմաց: Հարգում ես ինձ ամենից շատ, վստահում բոլորից առավել, սիրում, ինչպես երբեք ու ոչ ոք, բայց դա էլ բավարար չեղավ...միևնույն է՝ օտար ես:
Միասին անցկացրած մեր ամեն վայրկյանը, ամեն ժպիտը, որ դրոշմել ես հպարտ երեսիս, գրոշ չարժե այն անթիվ հիասթափված հոգոցների ու խոժոռված ունքերի դիմաց, որ շռայլել ենք միմյանց: Դու օտար ես:
Այն ամենն, ինչ սովորեցրել ես ինձ, այն ամենն, ինչ փոխանցել ես ինձ, չեն արժեցել այնքան, որ թույլ տաս քեզ իմը համարել: Միևնույն է՝ օտար ես:
Երևի այսպես էլ կլինենք ամբողջ կյանքում՝ չկայացած սիրեցյալներ, կիսատ հարազատներ, իրար հետ համակերպվելու համար չափազանց հարմար զույգ՝ արյունակից եղբայր ու քույր, երազակից հարևաններ, որ իրականում իրար օտար են:
Ու հիմա ցավոք պիտի ազնիվ լինեմ, ու ցավոք, օտարս, պիտի ընդունեմ, որ իմն էլ է մեղքը այն վշտիս համար, որ մենք այնուամենայնիվ օտար ենք:

Комментариев нет:
Отправить комментарий