Ինչ՞ է նշանակում երազանք: Չգիտեմ, իսկ ո՞վ գիտի: Երբ մենք մի բան գիտենք, այն այլևս հետաքրքիր չէ մեզ համար, իսկ երբ չգիտենք, փորձում ենք հասկանալ, բացահայտել և ուսումնասիրել (խոսքը նորմալ, գիտակից մարդկանց մասին է, իհարկե):
Անցյալ շաբաթ իսպաներենի դասաժամին (բանավոր խոսքի ժամ էր) դասախոսը առաջարկեց խոսել մեր երազանքներից: Դե ի սկզբանե գաղափարը վատը չէր` չնայած ոչ բոլորն էին պատրաստ իրենց ներքին հույզերն ի ցույց դնել և իրենց երազանքները դարձնել ամբողջ խմբի քննարկման նյութ: Սկզբից մեր ավագ դպրոցի աշակերտուհի Աիդային հարցրեց դասախոսը: Ինքն էլ ինչ-որ բաներ բլբլաց, ես չէի լսում. մտածում էի. «Բա, լավ, ես ի՞նչ երազանք ունեմ»: Ու…դա-դա-դա-դամ: Հասան ինձ: «Անի´, հետաքրքիր է` իսկ ինչի՞ մասին ես դու երազում: Վստահ եմ` քո պատասխանը ամենայուրօրինակը կլինի» : Սենյորա Թամարան չսխալվեց: Իմ պատասխանն ամենայուօրինակն էր. «Ես երազանք չունեմ: Չէ, իսկապես, ես ոչնչի մասին էլ չեմ երազում; Այ քեզ բան: Դաժան է խոստովանել, բայց փաստ է: Ես «աներազանք» եմ ապրում»: Լավ էր, դասն ավարտվեց, և իմ խայտառակության րոպեներն էլ հետը:
Բառեր չունեմ նկարագրելու իմ տառապանքը հաջորդ ժամերին: Դուք հիմա սենց կարդում եք իմ կյանքից մի կտոր, իսկ ես դա ապրել եմ, զգացել եմ: Ահավոր էր ինքս ինձ խոստովանելը, որ ես` 20 տարեկան դեռատի մի պարմանուհի (կեցցե´ Վարդուհի Վաղարշակովնան) , երազանք չունեմ: Չունեմ երազանք: Չեմ երազում շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել, թռնել Լուսին, ամուսնանալ հարուստ տղայի հետ (վերջինը մի քիչ խաբեցի), ունենալ 2 երեխա (բնականաբար` աղջիկ ու տղա, տղան էլ `2 տարով մեծ), չեմ երազում գնալ Կարիբյան կղզիներում հանգստանալ, չեմ երազում ունենալ ոչ բարդ ու բարձր վարձատրվող աշխատանք, չեմ երազում, չեմ երազում…
Բայց դա իրո՞ք այնքան վատ է, որքան թվում է առաջին պահին:
Մտածեցի այդ մասին մեկ օր, երկու օր, երեք օր, դարդից գնացի եկեղեցի` օգնություն խնդրելու երկնքից, և կատարվեց: Ես հասկացա, որ ես ավելի երջանիկ եմ, քան երազանք ունեցողները: Ես երազանք չունեմ: Հա, իրոք: Ես չեմ երազում կաթնագույն տուարեգի մասին, բայց այդ ո՞վ ասաց, որ չեմ ուզում այն ձեռք բերել, և որ ձեռք չեմ բերի օր (բնականաբար մի պայծառ արևոտ օր):
Ու ինձ համար պարզ դարձավ, որ կա մի նուրբ եզր երազանքի և նպատակի միջև: Իսկ ինձ համար այդ եզրը «շեղվել է ճիշտ տեղից» և իմ նպատակներն են իմ երազանքները:
Ա´յ քեզ բան: Վատ չի բայց:
Ու հաջորդ իսպաներենի դասին համոզեցի իմ ընկերներին և գրեթե համոզեցի դասախոսիս, որ ես երազանքներ ունեմ ու թվեցի նպատակներս: Հավատացին: Ու ես քննարկեցի այն հարցը, թե արդյոք երազանքն այն է, ինչ ցանկանում ենք ու մի օր (էլ չասեմ, գիտեք` պայծառ արևոտ) իրականանում է, թե երազանքն այն է, ինչ ցանկանում ենք` սրտի խորը կսկիծով գիտակցելով, որ երբեք չենք ունենա: Իսկ հնարավո՞ր է տենց բան: Որ մի բան ուզեմ ու չունենամ: Իմ պարագայում` ոչ: Չէ´, ես ինքնահավան էգոիստ չեմ, հետն էլ ` երես առած: Ես ուղղակի վստահ եմ իմ ցանկությունների և կարողությունների վրա: Ու միշտ ասում եմ սկեպտիկներին.« Եթե մի բան քեզ մոտ չի ստացվում, ուրեմն այդքան էլ չես ուզում այն ստացվի»:
Մի քիչ թեմայից հեռացա… հա…երազանք…мечта… dream…rêve…sueňo…երազանք…ինչքան պաթետիկա ու չափից շատ ռոմանտիկա կա այս բառում…Մարդկանց երազանքներն են ստիպում ապրել: Երազե´ք ու իրականացրե´ք ձեր երազանքները: Դրանք ձերն են, ձեր երազանքներն են, ու ոչ ոք չի կարող խանգարել, որ դուք երջանիկ լինեք ձեր երազանքներով:
Բնականաբար կերպարը մի փոքր ընդհանրացրած էր, բայց, ճշմարտության չափաբաժին կա..ու շատ
Եվ, վերջապես, կմեռնեմ, եթե մեր "օջախի աԽՉիկների" մասին չասեմ մի երկու տող: Իմ բնորոշմամբ դրանք իգական սեռի այն երիտասարդ ներկայացուցիչներն են, ովքեր ծնված օրվանից ունեն մեկ և միմիայն մեկ երազանք-մեծանալ, դպրոցն ավարտել, մեկ էլ տեսար "Հայբուսակի'' դիպլոմ առնել ու մամա դառնալ-բնականաբար նախ պապայի հետ պսաԳվելուց հետո: Ու կարևոր չէ, որ առանց համապատասխան կրթության իրենք ուղղակի պատրաստ չեն մամայանալու...չէ, դա կարևոր չէ...ԼԻՇԲԸ "տունը չմնան":
Պայմանականորեն անվանենք իրենց ''պապայի աԽՉիկ Լիլիթիկ":Իրենք հագնում են էժան-ուշադրություն դարձնել, ոչ էժանագին, այլ էժան` բառի էսթեթիկական առումով,- հագուստ ու կոշիկ, կրում են լիիիիքը զիզի-բիզի զռթ ու փռթ, ու ապրում են մի "մուրազով"- շուտափույթ հարսանիք: Որ մաման տնգլադաշ անի, պապան տղայի պապայի հետ կռիվ անի, որ թանկացնի "իրա էժան-ոչ էժանագին- ապրանքը": Ու ինչ......ոչինչ..
Ես իրանց ափսոսում եմ, խղճում, մեկ-մեկ անգամ փորձում ''ճիշտ ուղու վրա դնել", բայց մարգարիտը խոզերի առաջ չեն լցնի-Աստվածաշունչ:
Իրենք էլ են շատ, իրենք դեռ ավելի շատ են, քան "շմավոնները":
Հերիք է` ապրեք` "ակնկալվող հրաշքի" սինդրոմով կաղապարված, երազանքը դուք պիտի իրականացնեք, որ թե "եսիմով", կյանքը կարճ է, ու երբեք չգիտես` երբ 'գեյմովր' կլինես, դադարացրեք "շմավոնել ու լիլիթիկել"...
Հ.Գ. Ո՞վ ասաց` ես երազանք չունեմ: Ունեմ, ուղղակի ես դրանց «նպատակ» բնորոշումն եմ տալիս:
Комментариев нет:
Отправить комментарий